ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՆՇԵԼ Է, ԹԷ Ի՞ՆՉ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԶՕՐՔԵՐ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Ադրբեջանի դիրքորոշումը փոփոխութիւն չի կրել. հայերը պէտք է աստիճանաբար ազատեն Ղարաբաղի շուրջ գրաււած տարածքները, իսկ յարկադրւած վերաբնակիչները կը վերադառնան հարազատ վայրեր:
Դրանից յետոյ, անցումային շրջանում պէտք է տեղի ունենայ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ազատագրումը եւ միաժամանակ, Հայաստանի ու ԼՂ միջեւ միջանցքի կազմաւորումը:
Այդ գործընթացները պէտք է ուղեկցւեն տարածքների ականազերծման եւ վերականագնողական աշխատանքներով: Այս ամէնը կարող է տեւել մինչեւ 5-ից 10 տարի», - այդ մասին Turan-ին տւած հարզազրոյցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Այնուհետեւ դրան պէտք է յաջորդի հարկադրւած վերաբնակիչները վերադարձը անմիջականօրէն Լեռնային Ղարաբաղ, խաղաղարար ուժերի տեղակայումը:
60 հազար ադրբեջանցիների վերադարձից եւ 1991 թւականի իրավիճակի վերականգնումից յետոյ, կարող է մշակւել ԼՂ իրաւական կարգավիճակը: Այս ամէնը կարող է տեւել մինչեւ 10 տարի»,- աւելացրել է նա:
Ընդ որում, Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակը պէտք է մշակւի բացառապէս միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում: «Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղարարների կազմում չպէտք է լինէն զինւորականներ հարեւան պետութիւններից:
Մեր կարծիքով, լաւ կը լինէր, եթէ խաղաղարար առաքելութիւնը կազմակերպւէր ԱՄՆ-ի եւ Եւրոպական պետութիւնների Զինւած ուժերի ներկայացուցիչներից», - ասել է Ն. Մամեդովը: «Ինչ վերաբերում է խաղաղարար ուժերի տեղակայմանը, ապա օպտիմալ կը լիներ խաղաղարարների տեղակայումը ԼՂ եւ շրջակայ շրջանների շփման գծում», - աւելացրել է նա:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի որոշմանը, ապա դա պէտք է տեղի ունենայ Ադրբեջանի գործող Սահմանադրութեան հիման վրայ:

ԼՂ կարգավիճակի հարցը կը լուծւի վերջին փուլում, եւ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակւում են: Ուստի ոչ մի որոշակի բան առայժմ ասել չեմ կարող», - նշել է Ն. Մամեդովը:

«Պանարմէնիա»


0 Պատգամ: