Թուրքական լոբբիստական կազմակերպութիւնը
ինտերնետային արշաւ է սկսել Go0gle -ի դէմ
12.08.2009
Աստղիկ Բեդեւեան
«Ամերիկայի թուրքական կոալիցիա» կազմակերպութիւնը ինտերնետային արշաւ է սկսել Google-ի դէմ` փորձելով ճնշումների միջոցով ստիպել ինտերնետ ծառայութիւններ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերութեանը համագործակցել իրենց հետ Հայոց ցեղասպանութեան մերժման գործում։ Այս տեղեկատւութիւնը փոխանցում է Ամերիկայի Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը։
Google-ը, հաւատարիմ մնալով իր «Մի եղիր չար» կարգախօսին, արգելափակել էր «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» տեղադրած գովազդները, որոնք ինտերնետում «Հայաստան», «հայ», «Հայոց ցեղասպանութիւն» բառերը կամ բառակապակցութիւները որոնելիս յղում էին կատարում Ցեղասպանութիւնը մերժող կայքերի վրայ` բազմապատկելով դրանց այցելուների թիւը։
Թուրքական լոբբիստական այս կազմակերպութիւնը հանդէս է եկել նաեւ Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող 252 բանաձեւի ընդունման դէմ։
Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանի գնահատմամբ, «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» կողմից Google-ին Հայոց ցեղասպանութեան մերժմանը արշաւի մեջ ներքաշելու ջանքերը նույնքան սխալ են, որքան մարդկութեան դմմ կատարած այս հանցագործութիւնը արդարացնելուն ուղղւած նրանց ողջ գործունէութիւնը»։
Համբարեանը նաեւ ողջունել է Google-ին` իր գովազդային քաղաքականութիւնը վերանայելու եւ նրա գնահատմամբ՝ «ատելութիւն եւ սուտ տարածող գովազդները» արգելափակելու համար։
Google-ը վերանայել է Հայոց ցեղասպանութիւնը մերժող գովազդների տեղադրման քաղաքականութիւնը այս տարւայ Յունիսին` հաշւի առնելով նաեւ հազարաւոր ամերիկահայերից եւ իրաւապաշտպաններից ստացած նամակները, որտեղ ինչպէս Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն է տեղեկացնում նրանք իրենց անհամաձայնութիւնն են յայտնել ընկերութեան որդեգրած քաղաքականութեան առնչութեամբ։
Աշխարհի խոշորագոյն ինտերնետային սոցիալական ցանցում՝ Facebook-ում, ստեղծւել էր «Դադարեցրէք Google-ում Հայոց ցեղասպանութիւնը մերժող թուրքական քարոզչութիւնը» խումբը, որին անդամակցում են 9000-ից աւելի ինտերնէտային այցելուներ։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment