ՀՅԴ- Ն ՀԱՆՐԱՀԱՒԱՔ Է ՀՐԱՒԻՐՈՒՄ
18:39 / 25.08.2009
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սեպտեմբերի 2-ին հանրահաւաք է հրաւիրել՝ նւիրւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման օրւան:
Կուսակցութեան Գերագոյն մարմնի հրապարած հաղորդագրութեան մէջ նշւած է, որ «Ադրբեջանի կողմից պարտադրւած պատերազմում յաղթելով, և արտայայտելով ողջ հայութեան հաւաքական կամքը Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախութիւնը:
Այսօր, բանակցութիւնների նորօրեայ ակտիւացման պայմաններում մենք պարտաւոր ենք. տէր կանգնել մեր ժողովրդի յաղթանակին և ստիպել յարգելու Արցախի ինքնորոշման փաստը, մերժել մեզ պարտադրւող ցանկացած զիջում, պահանջել բանակցային լիարժէք ձևաչափի վերականգնում՝ Արցախի լիիրաւ մասնակցութեամբ»:
ՀՅԴ-ն նշում է, որ չեն վերացւում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացի լրջագոյն վտանգները: «Սպասւող ֆուտբոլային խաղից առաջ մենք վերստին պահանջում ենք.–
ՀՅԴ-ն նշում է, որ չեն վերացւում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ գործընթացի լրջագոյն վտանգները: «Սպասւող ֆուտբոլային խաղից առաջ մենք վերստին պահանջում ենք.–
ա) դադարեցնել թուրքական շահերի սպասարկմանը ծառայող բանակցութիւնները,
բ) թոյլ չտալ, որ Թուրքիան իր միջազգային պարտաւորութիւնները կատարի ՝ միաժամանակ Հայաստանին զիջումներ պարտադրելով,
գ) դիւանագիտական ձախողումների անմիջական պատասխանատու Արտաքին Գործերի նախարարի հրաժարականը»,-
նկատում են դաշնակցականները եւ հարւիրում հանահաւաքի, որ տեղի է ունենալու Շառլ Ազնաւուրի հրապարակում՝ «Մոսկւա» կ/թ-ի դիմաց, սեպտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին:
0 Պատգամ:
Post a Comment