ՀՅԴ–ն հանրահաւաք է
նախաձեռնում
14:21 / 20.08.2009
Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ-ն հանրահաւաք է անելու՝ նւիրւած Լեռնային Ղարաբաղի անկախութեան օրւան: Այդ մասին այսօր (հինգշաբթի) կայացած ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ-ական պատգամաւոր Արծւիկ Մինասեանը:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցութեան պլատֆորմներ ներկայացրած Հայ Ազգային Կոնգրէսի եւ «Ժառանգութեան» հետ համագործակցելու հնարաւորութեանը, Արծւիկ Մինասեանը յայտնեց, որ ՀՅԴ-ն էլ իր պլատֆորմն է ներկայացնելու:

Ըստ Մինասեանի՝ այդ պլատֆորմն այժմ մշակման փուլում է եւ ներկայացւելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահաւաքին: «Այնտեղ դուք յստակ կը տեսնէք մեր մօտեցումները ազգային, ժողովրդավարական ուղղութիւններով, նաեւ գնահատականներ»,- ասաց Մինասեանը եւ յաւելեց, որ համագործակցութիւնը կախւած է ՀՅԴ Գերագույն Մարմնի որոշումից եւ իրենց պլատֆորմի նկատմամբ ընդդիմադիր ուժերի մօտեցումներից:
Արծւիկ Մինասեանը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 2-ի հանրահաւաքում ուժի մէջ է արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականի պահանջը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թէ հնարաւո՞ր է, որ ՀՅԴ-ն այլ պաշտօնեաների հրաժարական էլ պահանջի, Մինասեանը պատասխանեց. «Կը գաք հանրահաւաքի, կը տեսնեք»:

0 Պատգամ:
Post a Comment