ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԸ ԿԱՅԱՆԱՅ «ԱՐՓԱ» 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԸ



«Արփա» 12-րդ Միջազգային կինոփառատօնը տեղի կունենայ Հոլիվուդում հոկտեմբերի 23-25:
Այս տարի ամենամեայ փառատօնը, հիմնւած «Արփա» կինոյի , երաժշտութեան եւ արւեստի հիմնադրամի կողմից, կը բացւի Հայկ Ղազարեանի «Վենետիկ» ֆիլմի ամերիկեան պրեմիէրայով` լատինոամերիկեան կինոաստղերի` Ալֆոնսօ Էռեռայի եւ Ռուդի Ռոդրիգէսի մասնակցութեամբ:
Կինոփառատօնի երեք օրւայ ընթացքում Հոլիվուդի Եգիպտական կինոթատրոնում կը ներկայացւեն 50-ից աւելի գեղարւեստական, կարճամետրաժ, վաւերագրական, այդ թւում նաեւ անիմացիոն ֆիլմեր եւ երաժշտական տեսանիւթեր:
Փառատօնի շրջանակներում ներկայացւած կինոնկարների ցանկում հանդիսատեսը կը կարողանայ դիտել նաեւ Ալէքս Վէբի «Hove» ֆիլմը` Օլիմպիա Դուկակիսի մասնակցութեամբ:
Փառատօնին կը մասնակցեն կինէմատոգրաֆիստներ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից եւ Պաղեստինից:


«ՊԱՆԱՐՄԵՆԻԱ»

0 Պատգամ: