Փորձագէտ.–
Ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը արդիւնքում չեն ընդունի մադրիդեան սկզբունքները, սակայն «ոչ ոք չի ուզում առաջինը լինել»
14:12 / 19.08.2009
ԵԱՀԿ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւող Մինսկի խմբի համանախագահ երկրները կը փորձէն մինչեւ հոկտեմբերի 14-ը (Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հաւաքականների հանդիպումը) ստանալ հակամարտութեան կարգաւորման շուրջ մադրիդեան փաստաթղթի հիմնարար սկզբունքների վերաբերեալ պաշտօնական Երեւանի ու Բաքւի հաւանութիւնը։
Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է Հայ դատի գրասենեակի եւ Հ.Յ. Դաշնակցութեան քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։
«Սեպտեմբերի վերջին համանախագահները կը ներկայացնեն արդէն մադրիդեան փաստաթղթի նորացւած տարբերակը, եւ երկրները մի քանի շաբաթւայ ընթացքում ստիպւած կը լինեն իրենց համաձայնութիւնը կամ մերժումը տալ այդ սկզբունքներին»,- յայտարարել է Մանոյեանը։
Ըստ քաղաքագէտի, այն փաստը, որ Ադրբեջանը մինչ այժմ գէթ մեկ անգամ չի յայտարարել, որ կտայ իր համաձայնութիւնն այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղը գտնւի իր տարածքից դուրս, վկայում է այն մասին, որ Բաքուն երբէք հաւանութիւն չի տայ հիմնարար սկզբունքներին։
Մանոյեանը կարծում է, որ կողմերից ոչ մէկը չի ցանկանում իր համաձայնութիւնը տալ մադրիդեան սկզբունքների հիման վրայ հակամարտութեան լուծմանը, սակայն «ոչ ոք չի ուզում „ոչ“ ասել առաջինը»։

«Միջնորդները փորձում են բավարարել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերեալ Թուրքիայի պահանջը միայն ղարաբաղեան հակամարտութեան լուծումից յետոյ, որպէսզի նախագահ Սարգսեանի այցը Թուրքիա, այնուամենայնիւ, տեղի ունենայ»,- նշել է քաղաքագէտը՝ յաւելելով, որ «մեզ բաւական թէժ քաղաքական եղանակ է սպասում», քանզի պաշտօնական Երեւանը պէտք է իր վերջնական գնահատականը տայ ղարաբաղեան կարգաւորման հիմնարար սկզբունքներին։
News.am
0 Պատգամ:
Post a Comment