Մեղրիի Հիդրօ Էլեկտրօ Կայան-ի (نیروگاه برق آبی)
կառուցումը յետաձգւում է, Իրանի ներքաղաքական
վիճակի պատճառով
17:01 / 20.08.2009
Հայաստանի ՀանրապետութեանԿառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ կառավարութիւնն այսօր փոփոխութիւն է կատարել տարածաշրջանային նշանակութիւն ունեցող նոր էներգետիկ նախագծերի ծրագրում կամ, այլ խօսքով, որոշ ժամանակով յետաձգել է Մեղրիի ՀԷԿ- (نیروگاه برق آبی) ի կառուցումը:

Յիշեցնենք, որ Հայաստանն ու Իրանը նախատեսում են Արաքս գետի վրայ կառուցել Հարաւային Կովկասում երկու ամենախոշոր ՀԷԿ-երը, հայկական կողմից՝ Մեղրիում, իսկ իրանական կողմից՝ Կարաչիլարում:
Իւրաքանչիւր կայանն ամէն տարի արտադրելու է 800 միլիոն ԿՎտ/ժ(KV) էլեկտրաէներգիայ:
0 Պատգամ:
Post a Comment