Թուրք նախկին սպան մի շարք «նիւթեր» է հաւաքել հայերի մասին



Էրգենեկոնի գործով ձերբակալւած եւ որպէս մեղադրեալ հանդէս եկող նախկին յատուկ նշանակութեան զօրքերի սպայ Իբրահիմ Շահինի նօթատետրերից ռասիստական բնոյթի գրառումներ են յայտնաբերւել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikalը։
Էրգենեկոնի ներսում յատուկ ջոկատայիններից կազմւած անօրինական S-1 խմբաւորմանը պատկանող եւ սպանութիւններ նախատեսած նախկին յատուկ ջոկատային Իբրահիմ Շահինի նօթատետրում հայերի եւ քրդերի նկատմամբ կայ թշնամական վերաբերմունք։
Մեղադրական զեկոյցում ներառւած հեռախօսային խօսակցութեան համաձայն Շահինը, նկատի ունենալով S-1-ը ասում է, որ ինքը հայերի դէմ կազմաւորւած առաջին կազմակերութեան ղեկավարն է։
Շահինի նօթատետրում յայտնաբերւել են հետեւեալ տողերը. " DTP (Ժողովրդավարական հասարակութիւն կուսակցութիւն)- ի մէջ 580 հայ, ասորի եւ եզդի կայ։ Հիքմեթ Չեթինի հայրը PKK (Քրդական բանւորական կուսակցութեան)-ի եւ ASALA-ի ֆինանսական աղբիւրն է։
MHP (Ազգայնական շարժում կուսակցութիւն, գորշ գայլերի քաղաքական թեւ, ընդգծւած յակահայկական ուժ)-ի ղեկավար Դեւլեթ Բահչելիի տատը հայ է։ Ամէն տարի հայ որբերին 200 ոսկի փոխյատուցում ապահուող Ադանայի նահանգապէտ Ջեմալ Փաշայի եղբօրը 12 տարեկան մի հայ աղջիկ են տւել։
Սակայն նա այդ աղջկայ հետ սեռական կապի մէջ է մտել, որի հետեւանքով յղիացել է դարձել նրա կինը։ Այդ աղջկայ անունն էր Սաադեթ, այսինքն Դեվլեթ Բահչելիի տատը։
DTP (քրդական Ժողովրդավարական հասարակութիւն կուսակցութեան)- առաջնորդ Ահմեդ Թուրքի պապը նույնպէս հայ է։ Նա 1925 թւականին ազգանունը փոխել է։ Թունջելիից (Դերսիմ), Էլազըղից ( Խարբերդ), Էրզինջանից (Երզնկա), Սասունից, որ կուսակցութեանն էլ պատկանեն, մէկ է՝ հայ են։
Մեհմեդ Էյմուրը (Թուրքիայի ազգային հետախուզութեան հակաահաբեկչութեան բաժնի նախկին ղեկավար, ղեկավարել է նաեւ ASALA-ի դէմ իրականացւող օպերացիան) նոյնպէս Հայ է։


News.am

0 Պատգամ: