Saturday, August 15, 2009

ԿՈՎԿԱՍԸ ԵՌՈՒՄ Է

ԿՈՎԿԱՍԸ ԵՌՈՒՄ Է



2008-ի օգոստոսին ռուս-վրացական զինւած հակամարտութիւնից յետոյ կովկասեան տարածաշրջանում թէժացած կրքերը չհանդարտւեցին: Այս ամառը ևս նշանաւորւեց տարաձայնութիւնների բորբոքմամբ:
Տարածաշրջանում աւելացաւ ահաբեկչական ակտերի թիւը: Հարևան պետութիւնները մտան սառը պատերազմի մէջ: Այսօրինակ դիտարկումներ են զետեղւած թուրքական Milliyet օրաթերթի կայքէջում, համաձայն որոնց, մի կողմից Չեչնիան, Դաղստանը և Ինգուշեթիան են ցնցւում ահաբեկչական գրոհներից, միւս կողմից էլ` Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է սկսւում բոլորովին այլ հարթութիւնում: Ռուս-ուկրաինական յարաբերութիւններն էլ էթնիկ և քաղաքական ճնշումների ազդեցութեամբ շարունակում են լարւած մնալ:

Բախումներ Չեչնիայում Չեչնիայում, որտեղ վերջին օրերին իրար հետևից սպանւում են մարդու իրաւունքների պաշտպանները, միմեանց են բախւել իսլամիստ գրոհայիններն ու երկրի անվտանգութեան ուժերը, ինչի հետևանքով վեց մարդ զրկւեց ապրելու իր իրաւունքից: Մայրաքաղաք Գրոզնիի հարաւում տեղի ունեցած մէկ այլ զինւած ընդհարման հետևանքով էլ հինգ զինւոր է վիրաւորւել:
Օրեր առաջ էլ իր աշխատասենեակով սպանւեց Ինգուշեթիայի քաղաքաշինութեան նախարարը: Ահաբեկչական յարձակում Դաղստանում Ռուսաստանի Դաշնութեան հիւսիսկովկասեան տարածաշրջանի ինքնավար հանրապետութիւններից Դաղստանում 15 հոգուց բաղկացած ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհւեցին չորս ոստիկան և տասնմէկ քաղաքացի:
Տեռորից անմիջապէս յետոյ սկսւեց ահաբեկիչներին ձերբակալելու ռազմական օպերացիան: Հայ-ադրբեջանական վիրտուալ պատերազմ Ղարաբաղեան հիմնախնդրի պատճառով գերլարւած օրեր ապրող Ադրբեջանը և Հայաստանը հակամարտում են արդէն վիրտուալ հարթութիւնում:
Ազերի հակերները գրոհել են շուրջ 100 հայկական համացանցային կայքէջեր, կոտրել են դրանք և տեղադրել ադրբեջանական դրօշը: Հայերն էլ ահազանգում են, որ դա սպառնալիք է` ուղղւած ազգային անվտանգութեանը:
Ռուս-ուկրաինական դիւանագիտական ճգնաժամ Հոգեվարքի մէջ գտնւող ռուս-ուկրաինական միջպետական յարաբերութիւններում ճգնաժամն աւելի խորացաւ, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուկրաինացի իր գործընկերոջն ուղարկեց հետևեալ բովանդակութեամբ գրութիւնը. Մինչև երկու երկրների միջև յարաբերութիւնները չկարգաւորւեն նոր դեսպան չենք կարող նշանակել:
Փորձագէտների գնահատմամբ` Մոսկւան, Կիևի իշխանութիւններին մեղադրելով հակառուսական քաղաքականութիւն վարելու մէջ, աւելացրեց երկկողմ լարւածութիւնը:

Panorama

0 Պատգամ: