Ջաւախքահայ քաղաքական ակտիւիստ Վահագն
Չախալեանի նկատմամբ նախապատրաստւում է
սադրանք,
պնդում է «Երկիր» միութիւնը
ԵՐԵՒԱՆ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Երկիր» միութեանը հաւաստի աղբիւրներից յայտնի է դարձել, որ վրացական իշխանութիւնների կողմից սադրանք է նախապատրաստւում ջավախքահայ քաղաքական գործիչ՝ Վահագն Չախալեանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկւիդացումը կամ չեզոքացումը»:
Այս մասին ասւած է Հայրենադարձութեան եւ հիմնաւորման հասարակական կազմակերպութիւնների միութեան կողմից օգոստոսի 10-ին տարածած հաղորդագրութեան մէջ:
Ըստ «Երկիր» միութեան, «Այդ տեղեկութեան հաւաստի լինելն անուղղակի կերպով ապացուցւում է այն փաստով, որ 2009թ. Յուլիսի 31-ին Վահագն Չախալեանին Թբիլիսիի Գլդանիի մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարաւոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ աւելի բարենպաստ է»:
«Երկիր» միութիւնը պահանջում է վրացական իշխանութիւններից երաշխաւորել Վահագն Չախալեանի անվտանգութիւնը` այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկութեան նախկին վայր:
Միութիւնը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հաւատարմագրւած դիւանագիտական ներկայացչութիւններին, միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւններին գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալեանի անվտանգութիւնը ապահուելու ուղղութեամբ:

0 Պատգամ:
Post a Comment