Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսեանի հետ քննարկել է հայ-թուրքական յարաբերութիւնները


11:58 / 21.08.2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը երէկ երեկոյեան հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար ( արտգործնախարար) Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնութեամբ։
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայութիւնից, հեռախօսազրոյցի ընթացքում քննարկւել են հայ-ամերիկեան երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին` մասնաւորապէս հայ-թուրքական քաղաքական երկխօսութեանը վերաբերող հարցեր։

0 Պատգամ: