Friday, August 14, 2009



ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԹՈՅԼ Է ՏԱԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ



Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահաւէտ է Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական յարաբերութիւնները` անցեալն ու ապագան» սեմինարի ժամանակ յայտնել է ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրագոսեանը:
Նրա խօսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկւային աւելի շատ է հարկաւոր, քանի որ նա լիարժէք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:
Կիրագոսեանը նաեւ նկատել է, որ խօսքն ամենայն հավանականութեամբ գնում է ոչ թէ հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման մասին:
«Ռուս-վրացական պատերազմից յետոյ Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Կիրագոսեանը` նշելով, որ Մոսկւայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնութիւն է ստորագրւել այն մասին։


«ՊԱՆԱՐՄԷՆԻԱ»

0 Պատգամ: