GOOGLE- Ը ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
Թուրքական Anadolu լրատւական գործակալութեան հաղորդմամբ` Ամերիկայի թուրքական կոալիցիան (TCA) կամքի ազատութիւնը սահմանափակելու մեղադրանք է ներկայացրել համացանցային գէրհսկայ Google-ին:
Նշենք, որ թուրքական այս կոալիցիայի կենտրոնակայանը գտնւում է Միացեալ Նահանգներում: Այն գլխաւորապես զբաղւում է կրթադաստիարակչական աշխատանքներով օտարաբնակ թուրք աշակերտների և ուսանողների շրջանում:
Հայկական լոբբիի առարկութեամբ` Google-ում արգելափակւել են Ամերիկայի թուրքական կոալիցիայի` Հայոց ցեղասպանութիւնը մերժող գովազդները,- յղում անելով Anadolu-ին` տեղեկացնում է թուրքական Cumhuriyet օրաթերթն ու յիշեցնում, որ ամերիկահայ լոբբիստական ուժերը դեռևս մայիսին էին Google-ի դէմ արշավ կազմակերպել Հայոց ցեղասպանութիւնը մերժող գովազդների կայքերն արգելափակելու նպատակով: Թուրքական Milliyet- օրաթերթի տեղեկացմամբ էլ` Google-ի խօսնակը յայտարարել է, որ ընկերութիւնը անընդունելի է համարում ատելութիւն սերմանող սադրիչ յայտարարութիւններ տարածելը: Google-ի խօսնակը նման հարցերում ընկերութեան վարած քաղաքականութիւնը յստակեցնելու համար հետևեալ օրինակն է բերել. Եթէ նացիստական մի խումբ որոշի հրեական ցեղասպանութիւնը հերքող յայտարարութիւն տարածել, ապա դա նոյնպէս կը մերժւի,- գրում է Milliyet-ը:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment