ԴԻՄԵԼ ԵՆ ՆԱՄԱԿՈՎ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը պաշտօնապէս նամակով դիմել է «Եւրատեսիլ» երգի միջազգային մրցոյթն անցկացնող Եւրոպական հեռարձակողների միութեանը:
Ինչպէս տեղեկացրեց հեռուստաընկերութեան գործադիր տնօրէնի յատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականեանը, այն, որ Ադրբեջանի օպերատորները Ազգային անվտանգութեան նախարարութեանը ներկայացրել են մրցոյթի ժամանակ Հայաստանի ներկայացուցչի օգտին քւէարկած անձանց հեռախօսահամարները, ակնյայտ խախտում է:
Ձայների հաշւարկով զբաղւում է միջազգային «Դիգամէ» ընկերութիւնը, որն էլ իրաւունք ունէր տրամադրել հեռախօսահամարները:
«Մենք պաշտօնական նամակով դիմել ենք՝ պարզաբանելու, թէ արդեօք «Դիգամէ» ընկերութիւնը տեղեա՞կ է այդ մասին կամ միգուցէ իրենց հետ համաձայնեցւա՞ծ է եղել հեռախօսահամարների տրամադրումը:
Ակնյայտ է, որ երգի մրցոյթը քաղաքականացւում է, եւ մենք նամակով հարցրել ենք, թէ արդեօք կարո՞ղ են տալ այնպիսի երաշխիքներ, որ յաջորդ տարի մրցոյթի ժամանակ Հայաստանի ներկայացուցչի պոտենցիալ ձայները չեն կորչի, քանի որ շատերը իրաւապահ մարմինների հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար պարզապէս չեն քւէարկի, ինչքան էլ դուր գայ երգը»,- ասաց Դիանա Մնացականեանը:
Նրա խօսքերով, այս պարագայում Հայաստանն անհաւասար պայմաններում է գտնւում:
Նրա խօսքերով, այս պարագայում Հայաստանն անհաւասար պայմաններում է գտնւում:
Դ.Մնացականեանը ադրբեջանական կողմի քայլը համարեց անհեթեթութիւն՝ յիշեցնելով, որ Հայաստանից 1024 մարդ քւէարկել է Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին եւ ոչ ոքի մտքով չի անցել, որ կարող են պարզաբանման համար յայտնւել Ազգային անվտանգութեան ծառայութիւնում:
«Երգը դուր է եկել մարդուն, եւ նա քւէարկում է: Վերջիվերջոյ մշակոյթը սահմաններ չի ճանաչում»,- նշեց Դ.Մնացականեանը:
Եւրոպական հեռարձակողների միութիւնը պատասխան նամակով հաւաստիացրել է, որ տեղեակ են լուրերից, հետաքննութիւն են սկսել եւ որոշ ժամանակ են խնդրել հարցը պարզելու համար:
Օրեր առաջ Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութիւն էին հրաւիրել «Եւրատեսիլ-2009» միջազգային երգի մրցոյթին Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակեանների օգտին քւէարկած անձինք, որոնցից բացատրութիւն էին պահանջել նման արարքի համար:

«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
0 Պատգամ:
Post a Comment