Ադրբեջանցիները ջարդում են հայկական կայքերը, իսկ
վերականգնող մասնագէտները հանգստանում են
Անթալիայում...
14:50 / 13.08.2009
Յատկապես վերջին շաբաթում ադրբեջանցի հաքերները հայկական որոշ կայքերի վրայ զանգւածային յարձակում են իրականացնում։
Ադրբեջանական հաքերների դէմ պայքարելու եւ հայկական կայքերի անվտանգութիւնը բարձրացնելու համար ստեղծծել է հայկական կայքերի անվտանգութեան խումբ, որի մէջ դեռեւս ներգրաւած են 72 հոգի։

Ստեղծւած անվտանգութեան խմբի եւ ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ խօսեց Smart Systems ընկերութեան տնօրէն Ստեփան Ասլանեանը։
Ասլանեանն ասում է, որ հայկական կայքերի անվտանգութեան խմբի առաջին քայլը լինլու է չափանիշների ցանկ կազմելը, որին պէտք է համապատասխանեն ստեղծւած եւ ստեղծւելիք կայքերը՝ դրանք աւելի անվտանգ դարձնելու համար։
«Հայկական կայքեր կան, որ նոյնիսկ 3 տարեկան երեխան էլ կարող է ջարդել»,- ասում է Smart Systems-ի տնօրէնը։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարութեան կայքը ջարդել են ուրբաթ օրը, սակայն մինչ օրս դեռ չի վերականգնւել։
Ասլանեանի տւեալներով՝ յարձակման ենթարկւած հայկական կայքերի քանակը անցնում է 100-ից։
news.am
0 Պատգամ:
Post a Comment