ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿՈՏՐՈՒՄ ԿԱՅՔԵՐԸ




Վերջին մէկ շաբաթում ադրբեջանցի հակերների կողմից հայկական կայքերի վրայ կատարած յարձակումներն աննախադէպ են:

Կարելի է ասել, որ սա պետութեան վրայ յարձակում է, քանի որ հիմնականում կոտրում են պետական կայքերը, ասել է տեղեկատւական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամւէլ Մարտիրոսեանը:
Փորձագէտի խօսքով, ի միջային տեսակէտից սա շատ վատ է: Որոշ նախարարութիւններ, օրինակ էկոնոմիկայի, չեն ուզում ընդունել, որ իրենց կայքը կոտրւած է: Կայքը կոտրելն ամօթ բան չէ, ամօթ է, երբ թաքցնում են դա, և ոչինչ չի ձեռնարկւում դրա դէմ, ասել է Սամւէլ Մարտիրոսեանը:
Բանախօսը նշել է, որ յարձակումներն իրականացւում են ոչ միայն Թուրքիայից, այլև Ադրբեջանից: Սակայն միանշանակ չի կարելի ասել, որ նրանք են անում: Որոշ դէպքերում կարող են դա անել մի խումբ հայ խուլիգաններ, կամ ռուսական յատուկ ծառայութիւնները:
Եթե նայենք համաշխարհային պրակտիկային, Ադրբեջանի կողմից այս հարձակումները նման են զորավարժությունների: Սովորաբար պատերազմներից առաջ կողմերը նախևառաջ փորձում են գրավել այսպես կոչված տեղեկատվական բարձունքները:
Սա մի կողմից լավ է նաև Հայաստանի համար, մենք նույնպես կարող ենք տեսնել մեր թույլ կողմերը, ասել է Սամվել Մարտիրոսյանը:

«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: