ԿԱՐԷՆ ՆԱԶԱՐԵԱՆԸ՝ ՄԱԿ –Ի ՄՕՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Հայաստանի նախագահի մամլոյ գրասենեակը հաղորդել է, թէ Օգոստոս 10ին ստորագրւած մի հրամանագրով, նախագահ Սերժ Սարգսեանը Միացեալ Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) մօտ Հայաստանի հանրապետութեան մշտական ներկայացուցիչի պարտականութիւնից ազատել է Արմէն Մարտիրոսեանին եւ մի այլ հրամանագիրով ՝ նոյն պաշտօնի համար նշանակել է Կարէն Նազարեանին:
Նշենք, որ Կարէն Նազարեան 2005-2009 տարիների ընթացքում վարում էր Իրանի Իսլ. հանրապետութեան մօտ Հայաստանի դեսպանի պաշտօնը:
0 Պատգամ:
Post a Comment