Friday, August 14, 2009


ՍԽԱԼՄԱ՞ՄԲ ԷՐ ՀԱՐՒԱԾԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ


Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թէյէբ Էրդողանը Տրապիզոնի Արաքլը գաւառում կատարած շրջագայութեան ժամանակ մի 'մուշտի' է ստացել տեղի բնակիչներից մէկի կողմից:
Ինչպէս փոխանցում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական 'Hurriyet' օրաթերթը, երբ Էրդողանը ցանկացել է ելոյթ ունենալ հաւաքւածների առջեւ, նրանցից մէկը մօտեցել է Թուրքիայի վարչապետին եւ բռունցքի ծանր հարւած է հասցրել նրա որովայնին: Հարւածն այնքան ուժգին ու անսպասելի է եղել, որ Էրդողանը ցաւից բղաւել է եւ կծկւել:
Բնականաբար, վարչապետի թիկնազօրն անմիջապէս վնասազերծել է այդ մարդուն՝ Թուրան Դեմիրին:
Հետագայում նա բացատրութիւն է տւել, թէ՝ իրականում ինքը ցանկացել է գրկել Էրդողանին, բայց թիկնապահների դիմադրութիւնը յաղթահարելու ժամանակ սխալմամբ հարւածել է նրան: -


«ԱՌԱՒՕՏ»

0 Պատգամ: