Թուրքիայում 16-ամեայ աշակերտուհուն

բռնաբարելու համար դպրոցում

հերթ էր գոյացել



Յունւար 06, 2011 00:04
Թուրքիայի Զոնգուլդաք քաղաքի աւագ դպրոցներից մէկի 16-ամեայ աշակերտուհուն բռնաբարելու կասկածանքով բերման են ենթարկւել 22-ամեայ Թ.-ն, տւեալ դպրոցի 6 աշակերտ, իսկ մնացած 3 աշակերտին գտնելու համար որոնողական աշխատանքներ են ընթանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ 16-ամեայ աշակերտուհի Շ.-ն 2 տարի առաջ սկսել է ընկերութիւն անել Թ.-ի հետ, ով աւելի ուշ բռնաբարել է նրան եւ սպառնացել, որ աղջիկը ոչ մէկին չյայտնի այդ մասին։ Դրանից յետոյ աշակերտուհին իր եւ հարեւան դպրոցի 9 աշակերտի կողմից կրկին ենթարկւել է բռնաբարութեան։ Աշակերտուհին այս մասին յայտնել է իր ուսուցչին, ում հետ միասին դիմել են ոստիկանութիւն։
Ոստիկանութիւն բերման ենթարկւած 22-ամեայ Թ.-ն եւ 6 աշակերտը պնդել են, թէ Շ.-ն իր ցանկութեամբ է իրենց հետ յարաբերութեան մէջ մտել։ Հարցաքննութիւնից յետոյ Թ.-ն կալանւել է, իսկ 6 աշակերտները ստորագրութեամբ ազատ են արձակւել։ Ոստիկանութիւնը փնտրում է եւս 3 աշակերտի, ովքեր նոյնպէս կասկածւում են բռնաբարութեան մէջ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: