Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Պատարագի ժամանակ

մարդ է մահացել


Յունւար 06, 2011 17:11
Այսօր` Յունւարի 6-ին, ժամը 14:30-ի սահմաններում Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ժամանակ վատացել եւ ուշագնաց է եղել մի տղամարդ:
Ինչպէս NEWS.am-ին յայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, մինչ եկեղեցի կժամանէր շտապաօգնութեան բրիգադը, տղամարդը մահացել է:
Պարզւել է, որ նա Նոր Արեշի 51-ամեայ բնակիչ Անուշաւան Կարապետի Յովհաննիսեանն է:
Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Կենտրոնականի քննչական բաժնում նիւթեր են նախապատրաստւում, նշանակւել է դատաբժշկական փորձաքննութիւն:
Ըստ նախնական տեղեկութիւնների, մահւան պատճառը եղել է սրտի կաթւածը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: