Աբդուլլահ Օջալան.-
Հնարաւոր է Էրդողանը սպանւի, եւ
Թուրքիայում յեղաշրջում լինի
Յունւար 04, 2011 09:01
Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկւած PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 3 շաբաթեայ դադարից յետոյ կրկին հանդիպել է իր փաստաբանների հետ, որոնց միջոցով հրապարակել է վերջին շրջանում Թուրքիայում քրդական «Ժողովրդավարական հասարակութեան կոնգրես»-ի(DTK) կողմից ներկայացրած «Ժողովրդավարական ինքնավարութիւն» նախագծի շուրջ իր մտքերը։
Firat գործակալութեան փոխանցմամբ՝ Օջալանը նշել է, թէ նոր երկխօսութեան շրջանում պէտք չէ փոխադարձ յարձակումները, այլ պէտք է օգտագործել միայն պատասխան գործողութիւն իրականացնելու իրաւունքը։
Ըստ Օջալանի՝ «Ժողովրդավարական հասարակութեան կոնգրէս»-ի ներկայացրած նախագիծը ժամանակից շուտ էր։ «Այդ նախագիծը օգուտի փոխարէն կարող է վնաս հասցնել։ Նրանք քրդական խնդրի կարգաւորման ծրագիր են ներկայացրել, որը ոտքի է հանել թուրք ազգայնականներին։ Երկու կողմն էլ իրենց տեսակէտը կոշտացնելով կարող են բախման մէջ մտնել»,-ընդծել է Օջալանը։
«Յայտնի չէ, թէ վաղը ի՞նչ կլինի։ Նոյնիսկ ամէն ինչ կարող է ուղղւել վարչապետի դէմ։ Իմ փորձից եմ ասում։ Նմանատիպ մի ժամանակահատւածում Օզալը սպանւեց։ Վաղը Էրդողանը կարող է սպանւել։ Վաղը երկրում կարող է յեղաշրջում լինել»,-շեշտել է Աբդուլլահ Օջալանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment