Բակօ Սահակեանն այցելել է
Շուշի և Քաշաթաղ
19:05 • 03.01.11
Արցախի նախագահ Բակօ Սահակեանը Յունւարի 3-ին այցելել է Շուշիի և Քաշաթաղի շրջաններ:
Շուշի քաղաքի շրջակայքում նա մասնակցել է նորակառոյց տրանսֆորմատորային ենթակայանի բացման միջոցառմանը:
Այնուհետև երկրի ղեկավարը Քաշաթաղի շրջանի Աղաւնօ-Մելիքաշէն հատւածում մասնակցել է «Սիւնիք-1» հիդրոէլեկտրակայանի բացման արարողութեանը, ինչպէս նաև տեղում ծանօթացել «Սիւնիք-2» հիդրոէլէկտրակայանի կառուցման աշխատանքներին:
Նախագահը կարևոր է համարել վերոյիշեալ օբյէկտների նշանակութիւնը Արցախի էներգետիկայի զարգացման համար՝ ընդգծելով, որ աշխատանքներն այս ուղղութեամբ կկրեն շարունակական բնոյթ:
Նոյն օրը Բակօ Սահակեանը Բերձոր շրջկենտրոնում մասնակցել է նորակառոյց բազմաբնակարան շէնքի բնակարանամուտի հանդիսաւոր արարողութեանը:
Նախագահը կարևորել է Բերձոր քաղաքի շէնացման աշխատանքները՝ տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով:
Այցի վերջում նախագահը Քաշաթաղի շրջանի Մելիքաշէն գիւղում խորհրդակցութիւն է հրաւիրել Սոնասարի և Աղաւնոյի ձորակների համայնքների ղեկավարների հետ, որտեղ քննարկւել են համայնքների առջև ծառացած հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Միջոցառումներին ներկայ են եղել Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանը, կառավարութեան անդամներ, Արցախի և Հայաստանի խորհրդարանների պատգամաւորներ, Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանը, պաշտօնատար այլ անձինք:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment