Ադրբեջանը դժգոհ է Ղարաբաղեան հարցում

միջազգային հանրութեան

դիրքորոշմամբ




Յունւար 04, 2011 19:05
Ղարաբաղեան հակամարտութիւնը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է, կարծում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը:
Նրա խօսքով, Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան համար գերակայ է միջազգային հանրութեան տեղեկացումը «հայկական օկուպացիայի» իրավիճակի վերաբերեալ:

«Ցաւօք, միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան երեք հիմնական ուժերի կարգավիճակում բաւարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրայ: Ուստի մենք պէտք է ակտիւացնենք մեր բանակցութիւնները»,- ասել է նախարարը:
«Որպէս արտգործնախարար, ես միշտ նախընտրում եմ դիւանագիտական լուծումները: Մենք փորձելու ենք օգտագործել դիւանագիտական միջոցներ խնդրի լուծման համար»,- նշել է Մամեդեարովը, բայց յաւելել, որ «եթէ Ադրբեջանի դէմ ռազմական միջոցներ կիրառման, լուծումը կլինի ռազմական»:
«Եթէ դիւանագիտական մեթոդները արդիւնք չտան, մենք պատրաստ ենք ցանկացած միջոց ձեռնարկել տարածքները ետ բերելու համար»,- ասել է Մամեդեարովը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: