ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԻՐԱՆ ԺԱՄԱՆԱԾ`

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐՏԵՍ Է ՁԵՐԲԱԿԱԼՒԵԼ


Թեհրան, «Տրամագիծ Նիւզ»– 06/01/2011– Իրանի տեղական լրատւամիջոցների հաղորդմամբ, Իրան – Հայաստան ցամաքային «Նորդուզ» սահմանակէտում ամրիկացի լրտես է ձերբակալւել։Հաղորդւած լուրերի համաձայն՝ 55–ամեայ Հալա Թալայեանը , որ առանց անցագրի (վիզայի) էր Իրանի տարածք մուտք գործել, ձերբակալւեց այն ժամանակ երբ Իրանի սահմանային մաքսատնում խուզարկութեան ժամանակ նրա ատամների մէջ լրտեսական սարք՝ միկրոֆօն յայտնաբերւեց։Լուրերը չեն խօսում ձերբակալման ժամանակի մասին, սակայն նշւում է, թէ Հալա Թալայեան ամերիկացի լրտեսը յայտնել է թէ Հայաստան վերադարձնելու դէպքում, իրեն սպանելու են այն երկրի անվտանգութեան ծառայութիւնների գործակատարները։ Նշելի է, որ «Նորդուզ»–ը գտնւում է Արաքս գետի հարաւային ափում՝ Իրանի հողատարածքի մէջ, այնտեղ՝ ուր կամուրջի միջոցով Իրանի Իսլ. Հանրապետութեան սահմանը միանում է՝ Հայաստանի Մեղրի քաղաքին։Յաւելեալ տեղեկութիւններ չկան։

0 Պատգամ: