Մահացել է Օհան Դուրեանը


15:47 • 06.01.11
Անցած գիշեր 88 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրեանը:
Օհան Դուրեանը ծնւել է 1922 թ. Երուսաղեմում: 1939-1945-ին կոմպոզիցիայ և խմբաւարութիւն է սովորել տեղի կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել Եւրոպայում` աշակերտելով յայտնի երաժիշտների:
Նա եղել է Հայկական ֆիլհարմոնիայի գլխաւոր, Օպերայի և բալետի նւագախմբի, Լայպցիգի Օպերայի և «Գրանդհաուս» նւագախմբի դիրիժորը: Աշխատել է Բեռլինի, Դրեզդենի, Լեյպցիգի սիմֆոնիկ նւագախմբերի հետ:
Դուրեանն աշխատել է աշխարհի 110 նւագախմբերի հետ։
Հայաստանի անկախացումից յետոյ Օհան Դուրեանը վերադարձել էր հայրենիք և ՀՀ իշխանութիւնների հրաւէրով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նւագախմբի գլխաւոր դիրիժորի պարտականութիւնները: Սակայն ներքին խարդաւանքների պատճառով մայեստրոն հեռացել էր նւագախմբից: Այնուհետև նա իր գործունէութիւնը շարունակել էր Մոսկւայում:
Կեանքի վերջին տարիները նա անցկացրել է Հայաստանում:

Tert.am

0 Պատգամ: