ԲԱՑ ՍԻՐՏԴ՝ ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆՈՒԿԻ ՀԱՄԱՐ...



Ծնունդը մեծ տօն է, անտարակոյս, եւ քրիստոնեայ աշխարհը հրճւում է դրա հեռապատկերով իսկ: Սակայն, աւաղելի է, որ Ծնունդը իր իմաստից շատ բան է կորցրել, որովհետեւ մարդիկ չարաչար գործածել են, շահադիտական նպատակների ծառայեցրել են այդ: Մարդիկ Ծնունդի անունով խօսում, սակայն Կաղանդ Պապան է որ տիրական է վաճառատներում, ընտանեկան յարկերից եւ սրտերից ներս: Ծնունդին՝ մարդիկ իրենց մտքից չեն անցեցնում, թէ Ծնունդը՝ Աստծոյ մարմնառութիւնն է, փրկելու համար աշխարհը իր մեղքից, ապա Ծնունդը նոյնացնում են կարմիր հագուստով, ճերմակ մօրուքով, նւէրներով ծանրաբեռն Կաղանդ Պապայի հետ, որ եկեր է վաճառականների գրպանները լցնելու դրամներով, փոքրիկներին, նաեւ մեծացած փոքրիկներին թանկարժէք նւէրներ բաշխելու, համադամ կերակուրներով լցնելու սեղանները, առիթ ներկայացնելու ոմանց խմելու եւ կաքաւելու: Քրիստոսի Ծնունդից ի՞նչ օգուտ կը քաղեն մարդիկ: Յաճախ նիւթականից բացի ոչինչ: Լոյսը խաւարի մէջ կը լուսաւորէր, փրկութիւն, սէր, խաղաղութիւն եւ կեանք բաշխելով միայն նրանց, որոնք պատրաստ էին Իրեն ընդունելու: Սակայն ինչպէս այն ժամանակ, նոյնպէս այսօր էլ խաւարը սիրողներ չեն ճանաչում Նրան: «Իջեւանի մէջ Իրեն տեղ չկար» ասւած է: Կա՞յ այսօր տեղ Նրա համար մեր սրտերի մէջ: Մեր ուրախութիւններին մասնակից կանե՞նք Իրեն: Իր անունով նւէրներ կը փոխանակւեն, Իրեն ի՞նչ նւէր կը տանք: Ո՛վ ընթերցող, այս Ծնունդին Կաղանդ Պապա՞ին կը սպասես թէ Տիրոջը՝ քո տանդ մէջ: Յիշենք, թէ եթէ ՅԻՍՈՒՍ չծնւէր, այդ առանձնաշնորհումները, որոնք կը վայելում ենք այժմ, երբեք չպիտի ունենայինք: Բա՛ց սիրտդ, որ մի Մսուր դառնայ Նորածին Մանուկի համար եւ այս պիտի լինի լաւագոյն Ծնունդը քեզ համար:


Շնորհաւոր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ

0 Պատգամ: