Wikileaks.-

Գիւլը խնդրել է Օբամային թուրք

աստղագնացին վերցնել տիէզերք



Յունւար 04, 2011 20:19
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` թուրք աստղագնացին ընդգրկել NASA-ի թռիչքներից մէկում: Այդ մասին ասւում է Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերից մէկում, գրում է Zman-ը:
Փոխարէնը թուրք նախագահը խոստացել է աւիապարկը համալրել ոչ թէ Եւրոպայում (Airbus-ի արտադրած ինքնաթիռներով), այլ ԱՄՆ-ում` Boeing-ի ինքնաթիռներով:
Այդ երկու կոնցեռների մրցակցութիւնը չի դադարում ոչ մի րոպէ, եւ դա դիւանագիտական խարդաւանքների պատճառ է դառնում: Հաշւի առնելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի յարաբերութիիւնների սառեցումը, կարելի է ենթադրել, որ Թուրքիան առաջիկայում նախապատւութիւնը կտայ Airbus-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: