Յունւարի 5-ին Հայ Առաքելական

Եկեղեցին նշում է Սուրբ ծննդեան

Ճրագալոյցը



Յունւար 05, 2011 08:30
Արդէն դարեր շարունակ Յունւարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդեան Ճրագալոյցը:
Հաշւի առնելով փաստը, որ եկեղեցական օրն սկսւում է երեկոյեան ժամը 17:00-ից, ապա Սուրբ Ծննդեան տօնն սկսում են նշել արդէն Յունւարի 5-ի երեկոյեան եւ Յունւարի 6-ին:
Յունւարի 5-ի երեկոյեան Հայ Առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներին տեղի կունենան ճրագալոյցի սուրբ պատարագներ: Այդ օրը եկեղեցիներում վառում են մոմեր, որոնք յետոյ մարդիկ իրենց հետ տանում են տուն: Եկեղեցուց տարած մոմերն ու լամպադաները խորհրդանշում են սուրբ լոյսը եւ եկեղեցու օրհնութիւնը:
Յունւարի 6-ի առաւօտեան եւս պատարագներ են կատարւում եկեղեցիներում:
Աւանդաբար, Յունւարի 6-ին՝ Սուրբ ծննդեան օրը Հայաստանում սեղանին դնում են չամիչով փլաւ, ձուկ եւ գինի:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: