Իլհամ Ալիեւ.–
«Հայ ժողովուրդը արդէն ինքնորոշւել է»
Հրաչ Մելքումեան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է Ղարաբաղի խնդրին` յայտարարելով, թէ Lեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման համար Ադրբեջանը հանդէս է գալիս միջազգային իրաւական նորմերին համապատասխան:
«Այս հարցով ՄԱԿ-ի Անւտանգութեան խորհրդի չորս բանաձեւ է ընդունւել, որոնք պահանջում են առանց որեւէ պայմանի ազատել ադրբեջանական տարածքները: Այդ ագրեսիային պէտք է վերջ տրւի, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնւի», - ասել է Իլհամ Ալիեւը:
Նա նաեւ անդրադարձել է ինքնորոշման հարցին, բայց այսպիսի մօտեցմամբ. - «Ինչ վերաբերում է հայկական կողմից երբեմն հնչեցւող թեզին` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի մասին, ապա ցանկանում եմ նշել, որ հայ ժողովուրդը արդէն ինքնորոշւել է: Հայաստանը անկախ պետութիւն է, եւ, իհարկէ, այս հարցի լուծումը կարող է իրականացւել միայն տարածքային ամբողջականութեան շրջանակներում»:
Բաշար ալ-Ասադի երկօրեայ պաշտօնական այցը Ադրբեջան հինգշաբթի օրը աւարտվում է: (աւարտւել է)։

Հիմնական պաշտօնական հանդիպումները, այդ թւում Ալիեւի հետ, անցկացւել են նախօրէին: Ադրբեջանն ու Սիրիան տարբեր ոլորտներում` արդիւնաբերութեան, էներգետիկայի, ներդրումների, մշակոյթի, համագործակցութեան մի շարք պայմանագրեր են ստորագրել:
Ադրբեջանական լրատւամիջոցները հաղորդում են, թէ Սիրիան շահագրգռւած է, որպէսզի Հարաւային Կովկասում կայունութիւնը եւ խաղաղութիւնը վերականգնւի, հակամարտութիւնները կարգաւորւեն դիւանագիտական ճանապարհով, պաշտօնական Դամասկոսը կողմ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգաւորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում:

Այդուհանդերձ, Ղարաբաղի վերաբերեալ Սիրիայի նախագահի խօսքերից ուղիղ մէջբերումներ չկան:
Մէկ ամիս առաջ Բաշար ալ-Ասադը այցելել էր Երեւան։

Քաղւած՝«Ազատութիւն» կայքէջից
0 Պատգամ:
Post a Comment