ԱԴՐԲԵՋԱՆԱ–ՀՀՇԱԿԱՆ ԶՈՒԳԱԽԱՂԵՐԸ
ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ
Ինչ ուզում էք ասէք՝ մեր հասարակութիւնն իսկապէս հիւանդ է, եթէ չասենք անյուսալի հիւանդ։ Առողջ հասարակութեան մէջ լինելու բա՞ն է, որ ընդդիմադիր յորջորջւած «ազգային փոքրամասնութիւնը», ՀՀՇ-ՀԱԿ-ի եւ սրան սպասարկող քարոզչական ահաբեկիչների գլխաւորութեամբ, ազատօրէն ու անարգել զօր ու գիշեր պատերազմի սեփական պետութեան, աւելի ճիշտ, հայկական երկու պետութիւնների դէմ։
Ով չի ծուլանում, խօսում է այն մասին, թէ քարոզչական ճակատում պարտւում ենք, բոլոր «ատրիբուտներով» զիջում ենք ադրբեջանցիներին։ Եւ ոչ թէ (կամ միայն) այն պատճառով, որ ադրբեջանցի քարոզիչներն ու դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչները փայլում են իրենց պրոֆեսիոնալիզմով, կամ՝ որ պետական ողջ քարոզչամեքենան, ընդդիմութիւն նմանակող «դեկորատիվ» պտուտակներով հանդէրձ, ամբողջ թափով աշխատում է Հայաստանի ու Արցախի դէմ։
Փաստն այն է, որ հայ-ադրբեջանական քարոզչական հակամարտութեան «գօտում» ստեղծւել է արտառոց մի իրավիճակ, երբ երկու կողմից էլ խփում են հայկական «հենակէտերին»։
Ընդ որում, ադրբեջանցի քարոզիչներին շատ բան պէտք չէ մեզ պարտութեան մատնելու համար։ Սրանք կարող են մատը մատին չխփել ընդամէնը ուշի-ուշով հետեւել արմատական, հհշական թերթերում ու կայքէջերում «ոչ լեգիտիմ» ռեժիմի հասցէին շրջանառւող հերիւրանքներին, մեղադրանքներին, զազրախօսութիւններին ու «Ղարաբաղը տւել ենք, տալիս ենք ու տալու ենք» թեմայով դաւաճանական վայրահաչոցներին։ Եւ վերատպել՝ մեր ձեռքով հարւածել մեզ (եթէ «մեզ, մեր, մերոնք» բառերը այս դէպքում ընդհանրապէս տեղին են)։
Փաստն այն է, որ հայ-ադրբեջանական քարոզչական հակամարտութեան «գօտում» ստեղծւել է արտառոց մի իրավիճակ, երբ երկու կողմից էլ խփում են հայկական «հենակէտերին»։
Ընդ որում, ադրբեջանցի քարոզիչներին շատ բան պէտք չէ մեզ պարտութեան մատնելու համար։ Սրանք կարող են մատը մատին չխփել ընդամէնը ուշի-ուշով հետեւել արմատական, հհշական թերթերում ու կայքէջերում «ոչ լեգիտիմ» ռեժիմի հասցէին շրջանառւող հերիւրանքներին, մեղադրանքներին, զազրախօսութիւններին ու «Ղարաբաղը տւել ենք, տալիս ենք ու տալու ենք» թեմայով դաւաճանական վայրահաչոցներին։ Եւ վերատպել՝ մեր ձեռքով հարւածել մեզ (եթէ «մեզ, մեր, մերոնք» բառերը այս դէպքում ընդհանրապէս տեղին են)։
Կարելի՞ է պատկերացնել աւելի մեծ նւէր ադրբեջանցի քարոզիչներին, քան Լարիսա Ալավերդեանի յայտարարութիւնը, որով արցախցիների իրաւունքների ջերմեռանդ պաշտպան սոյն տիկինը ջուր է լցնում Ադրբեջանի հակահայ քարոզչութեան ջրաղացին։ Ինչպէս երէկ ուրախութեամբ ծանուցեցին ադրբեջանցի քարոզիչները, «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղարն ասել է՝ Թուրքիա մեկնելը պայմանաւորելով հայ-թուրքական յարաբերություններում արձանագրւած տեսանելի եւ շօշափելի առաջընթացով՝ նախագահ Սերժ Սարգսեանը ապացուցեց, որ մեր դիւանագիտութիւնը սնանկ է, պարզունակ եւ գաւառական, եւ մեզ ծիծաղելի վիճակում է դնում։ Այսինքն՝ այն, ինչի մասին անընդմէջ երգում է ադրբեջանական քաղաքական-քաղաքագիտական, քարոզչական «ընտրանին»։
Իսկ ի՞նչ անուն տալ ՀՀՇ «Հայք» պաշտօնաթերթին։ «Պատէրով շքերթ»,- զազրախօսեց հհշական թերթը՝ անդրադառնալով նախօրէին Հանրապետութեան հրապարակում անցկացւած ռազմական շքերթին, եւ անամոթաբար ստեց, թէ սովորական մահկանացուների մուտքը Հանրապետութեան հրապարակ «խստիւ արգելւած» էր, ու «դրա բացատրութիւնը մէկն է»՝ Սերժ Սարգսեանը պարապութիւնից «իր համար պառադ է անում»։
Եւ որ ամենակարեւորն է, հայկական զինուժի տոնական շքահանդէսին հետեւելու ընթացքում «ոչ մի հեռուստադիտողի մօտ հայրենասիրական զգացմունքներ չեն առաջացել»։ Վերջում էլ «յոյս յայտնեց», որ «Սերժ Սարգսեանի մտքով չի անցնում սպաներին եւ զինւորներին որպէս թնդանոթային միս օգտագործել»։
Դէ՜, իսկ եթէ ձեզ մօտ, սիրելի ընթերցող, շքերթը դիտելու ընթացքում, այնուամենայնիւ, ինչ-որ հրաշքով «հայրենասիրական զգացմունքներ» առաջացել են, իմացած լինէք՝ սխալ հայ էք եւ սխալ հեռուստադիտող։ Ինչպէս «շէֆը» կասէր՝ դաւաճան էք, տականք կամ «հլու-հնազանդ կամակատար»։ Լաւագոյն դէպքում՝ «ոչ ոք»։
Կոնգրեսական շեստեօրկաներից մէկը՝ ԺՈՒԿ փոխնախագահ Վարդան Գրիգորեանը, աւելի առաջ գնաց՝ փոխելով հարւածի ուղղութիւնը եւ մեղադրանքի սլաքն ուղղելով արդէն ԼՂՀ իշխանութիւններին։ «Այսօր ղարաբաղցիներն իրենք իրենց են դաւաճանում»,- ճչաց սրտակեղէք, եւ թարմացրեց ղարաբաղցի-հայաստանցի «սառեցւած հակամարտութիւնը»՝ ահազանգելով. «Ղարաբաղի վերնախաւն այսօր մտածում է Երեւանում բնակարան ձեռք բերելու, ոչ թէ դիրքերը պահող զինւորներին օգնելու մասին»։ Իբր պատերազմը վերսկսւելու դէպքում ո՞վ է գժւել՝ «թնդանոթային միս դառնալու», եթէ Ղարաբաղի ղեկավարութիւնը մանրից «տաքուկ բնակարաններ» է գնում Երեւանում։
Աւելին՝ «եթէ ԼՂ ղեկավարութիւնը հակաժողովրդավարական քայլերի է դիմում», այսինքն՝ վստահում է նախագահ Սերժ Սարգսեանին ու Արցախի հարցում նրա վարած քաղաքականութեանը, ապա «պիտի Արցախի ժողովուրդն էլ ոտքի կանգնի եւ պատասխան պահանջի իր իշխանութիւններից»,- հարցը կտրուկ դրեց կոնգրէսական ակտիւիստը՝ այդպէս էլ տեղը չբերելով, որ Արցախում համերաշխութեան գինը լաւ գիտէն, հրաշալի հասկանում են՝ ով ով է, եւ ադրբեջանահհշական «զուգախաղերն» այստեղ չեն անցնում։
«Հայոց Աշխարհ»
0 Պատգամ:
Post a Comment