Ո՞ւմ Առաջ Ենք Դուռ Բացում...
«Այսօր սուրբ Աղթամար եկեղեցու գմբէթին ոչ թէ քրիստոնէական խաչ է դրւած, այլ թուրքական արնագոյն դրօշն է ծածանւում»:
Հայաստան եկած թուրք լրագրողներն ու խմբագիրները նոյն բանը միաբերան կրկնելով` փորձում էին հասկացնել մեզ, որ թուրք-հայկական արձանագրութիւնների վաւերացնել-չվաւերացնելն ուղղակիօրէն առնչւում է Արցախեան հիմնախնդրին:
Հարցը ձեւակերպւեց այսպէս` մինչեւ ՀՀ-ն որեւէ «ժեստ» չանի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարցում, Թուրքիան տեղից շարժւողը չէ` արձանագրութիւնները չեն վաւերացւելու: Իսկ մի քիչ անիմաստ, բայց յստակեցնող հարցին, թէ ինչ ժեստի են սպասում թուրքերը, լրատւական դաշտի ներկայացուցիչներն այդպէս էլ չպատասխանեցին:
Բայց դրա փոխարէն իրենց կողմից արւող ժեստերի մասին նշեցին. «Հաւանաբար, Ղարաբաղի եւ այլ խնդիրները պէտք է թողնել քաղաքական մեկնաբաններին: Մեր կողմից արւում են մանր ժեստեր: Օրինակ` քիչ առաջ մի ուսանողի հետ էինք խօսում, ով ուզում է Թուրքիա գալ, իր թուրքերէնի իմացութիւնը զարգացնել, ...նման փոքր ժեստեր մենք կարող ենք անել, իսկ թէ ինչ կարելի է սպասել Հայաստանից` չեմ կարող ասել»,- ասաց Hurriyet Daily News-ի գլխաւոր խմբագիր Դէյվիդ Ջուդսոնը:
Թուրքերը նման յանճարեղ պատասխանների գիտակ են: Դեռեւս մօտ մէկ ամիս առաջ, երբ զրուցում էի Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի ղեկավար Սերդար Դինլարի հետ, նա համոզում էր, որ թուրքերն արդէն իսկ բարեկամական քայլեր անում են: Հարցին, թէ Թուրքիան է կամայականօրէն սահմանը փակել (էլ չենք խօսում` Ցեղասպանութեան մասին), եւ ենթադրւում է, որ այս հարցում հէնց թուրքական կողմն էլ պիտի առաջին քայլն անի, Դինլարը պատասխանեց, թէ թուրք խոշոր բիզնեսմեններն արդէն իսկ ձգտում են Հայաստանում ներդրումներ կատարել:
Իւրաքանչիւր օրինագիծ մէջլիսի քննարկման օրակարգում լինում է քառասունհինգ օր, որից յետոյ հրապարակւում է դրա ընդունման կամ մերժման վերաբերեալ եզրակացութիւնը: Սակայն մինչ օրս թուրք պատգամաւորները որեւէ որոշում չեն ընդունել արձանագրութիւնների վաւերացման վերաբերեալ:
«Ի՞նչ մեկնաբանութիւն կարող է ունենալ այս իրողութիւնը» հարցին Դ. Ջուդսոնը պատասխանեց. «Թուրքիայում երբէք արտաքին եւ ներքին քաղաքականութիւններն այսքան սերտաճած չեն եղել, ինչպէս ներկայումս է: Հաւանաբար գիտէք, որ DTP կոչւող քրդական կուսակցութիւնը փակւեց մի քանի օր առաջ:
Նախորդ շաբաթւայ վերջում մի շարք անկարգութիւններ եղան, որի արդիւնքում նոյնիսկ երկու հոգի սպանւեց: Փաստօրէն, Թուրքիայում ազգայնականութիւնը բաւականին աճեց, եւ այնպէս եղաւ, որ հիմա իշխանութիւնները ընդդիմութեան նկատմամբ պաշտպանւողական դիրքում են: Եւ այս ամէնը, իհարկէ, բարդացնում է գործընթացի շարունակութիւնը»:
Գլխաւոր խմբագիրն այն կարծիքին է, թէ եթէ մօտ ժամանակներում արձանագրութիւնները չվաւերացւեն մէջլիսի կողմից, ապա խնդիրն էլ աւելի է բարդանալու` մօտենում է ապրիլի 24-ը. «Եթէ այդ ժամանակաշրջանին հասնենք, ապա երկու կողմերն էլ կարծրանալու են իրենց գործողութիւնների մէջ: Ես կարծում եմ, որ 30 տոկոս հաւանականութեամբ կը վաւերացւեն մօտ ժամանակներում, իսկ եթէ ոչ` դա կը մնայ միւս տարւան»:
Խօսեցինք նաեւ այն խնդրի մասին, որ մինչ այսօր սուրբ Աղթամար եկեղեցու գմբէթին ոչ թէ քրիստոնէական խաչ է դրւած, այլ թուրքական արնագոյն դրօշն է ծածանւում:
Գլխաւոր խմբագիրն ասաց. «Եթէ հարցնում էք իմ անձնական կարծիքը, ապա կարող եմ ասել, որ անպայման պէտք է դրւի խաչը, եւ այն որպէս պաշտամունքային օջախ վերաբացւի: Թուրքիայի մշակոյթի նախարարը զբաղւում է այդ հարցով, փորձում է մի կերպ լուծում գտնել` օրէնքին յարմարեցնելով: Մշակոյթի նախարարի հեռակայ նպատակներից մէկն է սա: Ըստ ինձ` օրէնքին հակասող որեւէ բան չկայ, բայց գիտէք, որ յատկապէս Վանի շրջանում եւ ընդհանրապէս Թուրքիայում ազգայնամոլական հակումներ կան, ինչի պատճառով էլ դժւարութիւններ կան, որոնք պիտի յաղթահարւեն»:
Այստեղ հայերիս ուղեղները լւանում են այն քարոզչութեամբ, թէ, իբր, թուրքերը քաղաքակրթւել են, դեմոկրատացւել, էլ հայերին որպէս «դաւաճան» չեն ընկալում, էլ չեն ցեղասպանելու,... Բայց փաստը մնում է փաստ, որ հէնց Թուրքիայի ներկայացուցիչն իր բերանով խոստուանում է, որ իրենց երկիրը նացիստական երկիր է, եւ քաղաքական վերնախաւը ազգայնամոլների հետ հաշւի չնստել` մեղմ ասած, չի կարող: Հետեւաբար` ուղղակի անմտութիւն է «առանց նախապայմանների» քիրվայանալը: Ազգային անվտանգութեան շահերից ելնելով` առաջին հերթին Թուրքիայի ապաազգայնականացման պայմանը պիտի դրւի:

ԱՍՏՂԻԿ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
«ԵՐԿԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment