ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ
Խնդրում եմ Ձեզ յետ կանչել ՍԴ-ից Ձեր նամակը
Խնդրում եմ Ձեզ յետ կանչել ՍԴ-ից Ձեր նամակը`Հայ-թուրքական արձնագրութիւնների ՀՀ Սահմանադրութեանը համապատասխանութիւնը որոշման հարցով, քանի որ արձանագրութիւնների հայերէն և անգլերէն տեքստերի նոյնականութիւնը ոչ ոքի կողմից մինչև այսօր պաշտօնապէս հաստատւած չէ, այնինչ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրէնքի 21-րդ յօդւածի 5-րդ մասում գրւում է.
'Հայերէնով և զուգահեռաբար օտար լեզւով ստորագրւող Հայաստանի Հանրապետութաեան միջազգային պայմանագրի տեքստերի նոյնականութիւնը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարութիւնը'
'Հայերէնով և զուգահեռաբար օտար լեզւով ստորագրւող Հայաստանի Հանրապետութաեան միջազգային պայմանագրի տեքստերի նոյնականութիւնը նախքան ստորագրումը հաստատում է արտաքին գործերի նախարարութիւնը'
:Երեք ամսւայ ընթացքում` սկսած իմ գրաւոր դիմումից նախարար Նալբանդեանին (22.09.2009թ.), բազմաթիւ անգամ անարդիւնք խնդրել եմ ԱԳՆ տրամադրել ինձ արձանագրութիւնների հայերէն և անգլերէն տեքստերի նոյնականութեան մասին փաստաթղթի պատճէն: Բայց այդպիսի փաստաթուղթ չկայ:
Նոյնականութիւնը չփորձեցին և չկարողացան յատկացնել այն պարզ պատճառով, որ արձանագրութիւնների հայերէն թարգմանութիւնը կեղծւած էր ԱԳՆ կողմից (կեղծումների օրինակները հրապարակւել են իմ բաց նամակում ՍԴ-ին): Անգլերէն լեզւով մէկ բառը (ինչպէս և այլ լեզուներում) ինչպէս կանոն կարող է ունենալ մի քանի նշանակութիւն, որոնք կարող են զգալի փոխել նախադասութեան միտքը: Օրինակ respect բառը աւելի շատ է նշանակում 'պահպանել', քան 'յարգել', ինչը կտրուկ փոխում է արձանագրութիւնների ամբողջ միտքը:
Դեկլարատիւ յարգել ինչ-որ մէկի տարածքային ամբողջականութիւնը և պահպանել այն - բոլորովին տարբեր բաներ են: Բայց նոյնիսկ 'յարգումը երաշխաւորելու' բառերը այդքան էլ անվնաս չեն: Իզուր չէ, որ նրանց, իբրև թէ, բաց են թողել արձանագրութիւնների հայերէն առաջին թարգմանութեան մէջ:

'Թուրքիայի տարածքային ամբողջականութեան և սահմանների անխախտելիութեան յարգումը երաշխաւորելու' արտայայտութիւնը պահանջելու է ՀՀ զինանշանից Արարատի անյապաղ հեռացումը և Սահմանադրութեան 13-րդ յօդւածի զինանշանի մասին Արարատ լեռը Նոյեան տապանի հետ պատկերով փոփոխումը: Ահա թէ ինչու, Սահմանադրական դատարանին ուղարկւած Ձեր նամակին կցւած արդարադատութեան նախարարութեան տեղեկանքները, որ արձանագրութիւնների դրոյթները օրէնսդրութեան մէջ փոփոխութիւն չեն պահանջում` գրւած են ոչ թէ զինանշանով բլանկի, այլ սովորական թղթի վրայ, որոնք չունեն ոչ ելման համարներ, ոչ ստորագրութիւններ, ոչ կնիքներ, ոչ շտամպներ: Արարատի առաջին ՙհեռացումը՚ արդէն կատարել են ֆուտբոլիստների զգեստներից, որոնցից իբրև թէ պատահաբար անհետացել է ֆուտբոլի ֆեդերացիայի Էմբլեման Արարատի պատկերով:
Քառասունից աւելի տարիներ առաջ նոյնպէս Թուրքիայի պահանջով փորձ արւեց Հանրապետութեան հրապարակի ժամացոյցի տակի զինանշանից Արարատի պատկերը հանել:
Բարեբախտաբար մեր հայրերը, ի տարբերութիւն մեզ, դա թոյլ չտւեցին: ԱԳՆ տեղեկանքը նոյնպէս գրւած է առանց զինանշանի բլանկի վրայ, առանց կնիքի և առանց ԱԳՆ ուղեկցող նամակի, այսինքն` նոյնպէս պաշտօնական չէ: Տեղեկանքը ստում է, որ արձանագրութիւնները չեն պարունակում նախապայմաններ և իբև ստորագրւած են փոխշահաւէտ յարաբերութիւններ հաստատելու նպատակով, ինչը ամրագրւած է Սահմանադրութեան 9-րդ յօդւածով:

Ստում է, որովհետև փոխշահաւէտ յարաբերութիւնները կարող են հաստատւել միայն փոխշահաւէտ, այլ ոչ ստորացուցիչ պայմանագրերով: Ինչպէս կարելի է ստորացուցիչ արձանագրութիւնների ստորագրումը համարել փոխշահաւէտ յարաբերութիւնների հաստատում:
Իսկ ֆինանսների նախարարութեան նամակին կից տեղեկանքները և ուղեկցող նամակը ԱԳՆ-ին գրւած են զինանշանով բլանկների վրայ, ունեն ելման համարներ և ստորագրւած են ֆինանսների նախարար Դաւթեանի կողմից: Արդարադատութեան նախարարութեան և Նալբանդեանի տեղեկանքներին համանման տեղեկանքները դա ներ–գերատեսչական պրակտիկայ է:

Այն, որ դուք ուղարկել էք այդպիսի տեղեկանքներ իշխանութեան մէկ այլ ճիւղին, դա անարգանքի նշան է ՍԴ -ի հանդէպ, ում իրաւունքները առանց այդ էլ Սահմանադրութեան 56, 92, 97, 100 և 102 յօդւածներով նւազեցւած են: Այդ ամէնով հանդէրձ Սահմանադրութեան 57-րդ յօդւածը (երկու կեղծիք) de jure չի թոյլ չի տալիս Նախագահի պաշտօնանկը: Այսպիսի կեղծւած Սահմանադրութեան համաձայն ՍԴ de jure չի համարւում իշխանութեան անկախ մարմին:
Համաձայն միջազգային իրաւունքի Սահմանադրութիւնը, որը չի կարգաւորում իշխանութեան թևերի բաժանումը և հաւասարակշռումը, Սահմանադրութիւն չի համարւում:
Արդեօք իշխանութիւնը, որը կաշառքներով գնել է ընտրողներից կառավարման ղեկը (կաշառքների մասին ասել է նոյնիսկ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը 04.09.06), և որը ՀՀ Սահմանադրութիւնը վերածել իրաւական զրօ–ի, ունի իրաւունք նւիրել բնիկ հայկական հողերը Եղեռնի կազմակերպիչին, հանդէս գալ նախաձեռնող Թուրքիայի սահմանների ճանաչման առումով, որը չունի ճանաչւած սահմաններ համարեա բոլոր հարևանների հետ: Նախորդ իմ երկու դիմումները առանց պատասխանի ամիս ու կէս պահել են Ձեր նստավայրում` նրանց ընթացք չտալով մինչև ես կրկին չպահանջեցի պատասխան: Յոյսով եմ բաց նամակի հետ դա չի կրկնւի:

Անդրանիկ Բաբախանեան, թոշակառու 25.12.2009թ
«ԼՐԱԳԻՐ»
«ԼՐԱԳԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment