2010–ի Յունւարի կէսերին Տիկնիկային թատրոնում կը բացւի տիկնիկների ցուցահանդէս
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յովհաննէս Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի գեղարւեստական ղեկավար Ռուբէն Բաբայեանն ասել է, որ ամանորեայ տոներից յետոյ թատրոնում կը վերաբացւի տիկնիկների թանգարանը:
Այն կրում է թանգարանի հիմնադիր Պավլոս Բորոյեանի անունը։
Ըստ Ռուբէն Բաբայեանի՝ 1975-ին մշակոյթի նախարարութիւնը թատրոնում թանգարան բացելու որոշում է կայացրել՝ շնորհիւ Պ. Բորոյեանի, սակայն տարբեր խնդիրների պատճառով փակւել է, և 2002-ին կրկին վերաբացւելու որոշում է կայացւել, բայց չի ունեցել ցուցափեղկեր: Այսօր արդէն ցուցափեղկերը պատրաստ են, և յունւարին թանգարանը բաց կը լինի այցելուների համար։
-Այն հիմնականում տիկնիկ կերպարների թանգարան է: Մեր թանգարանում կան նաև տարազներով տիկնիկներ: Տիկնիկների մի մասը մեր խաղարկային ցանկից է: Ունենք երկու նւէր՝ չինական, նորզելանդական: Թանգարանի պատերին փակցւած են նաև տիկնիկների էսքիզներ,-ասել է Ռուբէն Բաբայեանը։
Նրա խօսքերով՝ թանգարանն ունի շուրջ 300 տիկնիկ։

7or
0 Պատգամ:
Post a Comment