«Խոզի գրիպը» մտաւ նաեւ Լեռնային Ղարաբաղ


12:48 / 25.12.2009
Լեռնային Ղարաբաղում արձանագրւել է A/H1N1 վարակի՝ «խոզի գրիպի» 4 դէպք:
Այդ մասին յայտարարել է ԼՂՀ առողջապահութեան նախարար Արմէն Խաչատրեանը՝ նկատելով, որ վարակւածները մտնում են ռիսկային խմբերի մէջ՝ 2 երեխայ եւ 2 կին:
Երեխաներից մէկն արդէն դուրս է գրւել, երկրորդին դուրս կը գրեն այսօր: Միւսը տեղափոխւել է հանրապետական հիւանդանոց ծանր վիճակում, սակայն արդէն առաջընթաց է նկատւում նրա բուժման գործընթացում:
«Խուճապի մատնւելու կարիք չկայ: Իրավիճակը վերահսկւում է։ Ինչպէս Ստեփանակերտում, այնպէս էլ շրջկենտրոններում եւ գիւղերում իրականացւում է ամենօրեայ մոնիտորինգ»,- նշել է Արմէն Խաչատրեանը:
Նրա խօսքով, վերահսկողութիւնը շարունակւելու է ինչպէս ամանօրեայ, այնպէս էլ հետ–տոնական օրերին:
Յիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հրամանի՝ դեկտեմբերի 21-ից 26-ը դադարեցւել են պարապմունքները հանրակրթական, միջին-մասնագիտական եւ բարձրագոյն հաստատութիւններում, իսկ մանկապարտէզներում՝ մինչեւ դեկտեմբերի 30-ը: Մասնագէտների պնդմամբ՝ կրթական հաստատութիւնների փակումը նպաստել է վերին շնչուղիների հիւանդութիւնների կանխարգելմանը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: