Շ. Շայդուլին.–
Հայաստանը կարող է եւ պէտք է դառնայ տարանցիկ պետութիւն, եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում

15:29 / 24.12.2009
Հայաստանը կարող է եւ պէտք է դառնայ տարանցիկ պետութիւն, եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում։
Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ասուլում յայտարարեց «Հարաւկովկասեան երկթուղիներ» ընկերութեան տնօրէն Շեվքեթ Շայդուլինը՝ աւելացնելով, որ այսօր Վարաստանը եւս փորձում է իր աշխարհագրական դիրքն օգտագործելով՝ տարածաշրջանային տարանցիկ երկիր դառնալ։
«Վրաստանը ցանկանում է, որ դէպի Արեւելք, այսինքն՝ դէպի Հնդկաստան եւ Չինաստան երկաթուղու տարանցումը Եւրոպայի համար անցնի Կարս-Ախալքալաքով, իսկ մենք առաջարկում ենք Կարս-Գիւմրի երկաթուղային ճանապարհը»,- ասաց Շայդուլինը՝ աւելացնելով, որ այդ կապակցութեամբ արդէն մեծ ներդումներ են եղել։
Ամբողջութեամբ վերանորոգւել եւ միջազգային լոգիստիկական չափանիշներին է համապատասխանեցւել Թուրքիային սահմանամերձ Ախուրիկ կայարանը։ Նրա խօսքով՝ տարանցման դէպքում Թուրքիայից երկաթուղու բեռնաթափումը կամ բեռնափոխադրումն այլ վագոններին կատարւելու է Ախուրիկում, որովհետեւ կայարանում արդէն ստեղծւել են բոլոր համապատասխան միջոցները։
«Ախուրիկը դարձել է բարձր տեխնոգիաներով վերազինւած կայարան, անցկացւած է նոյնիսկ օպտիկամանրաթելային մալուխ, ինչը արագ ինտերնետ կապի հնարաւորուիւն է ստեղծում, իսկ այսօրւայ լոգիստիկայի համար այն պարտադիր է»,- ասաց երկաթուղային ընկերութեան տնօրէնը։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: