Հրանտ–Տէր Աբրահամեան.– «Մինչև չձևակերպւի անկախ միտք, անկախ քաղաքականութիւն չի լինի»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հրաւիրած «Հայ հասարակական-քաղաքական միտքը» թեմայով կլոր սեղանի ժամանակ հրապարակախօս Հրանտ Տէր-Աբրահամեանն ասել է, որ մեծ հաշւով մինչև այսօր Հայաստանը Ռուսաստանից առանձնացւած չէ։
-Ֆորմալ առումով առանձնացւած է, իսկ մտքի առումով առանձնացւած չէ։ Հայաստանի անկախութիւնը ձևական բնոյթ է կրում։ Մինչև չձակերպւի անկախ միտք, անկախ քաղաքականութիւն չի լինի,-ասել է նա։
Նա նշել է, որ ՀՀ 3-րդ հանրապետութեան ձեռքբերում կարելի է համարել Արցախի հերոսամարտը և այն, որ, այնուամենայնիւ, մեր հասարակութեան մոբիլիզացման աստիճանը բարձրացել է։
-2008-ի փետրւարեան տասնօրեակը ոչ թէ անցեալում է, այլ դրա պտուղներն ապագայում են լինելու։ Սա այնպիսի մասշտաբի իրադարձութիւն է, որ սերմեր կը ցանի։ Նոյնը, օրինակ, Եւրոպայում 60-ականներին..Ի՞նչ եղաւ՝ ապստամբութիւն, և պարտւեցին, գնաց, բայց դրա սերունդները եկան, յետոյ երևացին պտուղները,-ասել է նա։
Ըստ Հրանտ Տէր-Աբրահամեանի՝ երբ 2007-ին դեռ նոր էր ձևաւորւում համաժողովրդական ալիքը, նոր որակներ ստեղծելու նպատակ ունէր։
-Այն ձևը, որ այսօր «Հայ ազգային կոնգրէսն» ընդունել է՝ այդ կուսակցութիւնների՝ որպէս դաշինք ձևաւորելը, բացարձակ ոչ ադեկւատ է։ Կարելի է ասել՝ մեռած ձև է,-նշել է նա։

7or.am

0 Պատգամ: