Սերժ Սարգսեան.– Ղարաբաղեան հակամարտութիւնը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խնդիրն է եւ բացարձակապէս կրօնական երանգ չունի


18:48 / 21.12.2009
Ղարաբաղեան հակամարտութիւնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խնդիրն է եւ բացարձակապէս կրօնական երանգ չունի:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը՝ դեկտեմբերի 21-ին ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլիի (նստավայրը` Աթէնք) հաւատարմագրերը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսեանը կարեւորել է քաղաքական երկխօսութեան ակտիւացումը եւ իրաւապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան կը հանդիսանայ այլ ոլորտներում գործակցութեան զարգացման համար:
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները չունեն յարաբերութիւնների զարգացմանը խոչընդոտող որեւէ խնդիր, ընդհակառակը՝ ունեն բաւականաչափ ընդհանրութիւններն եւ նմանատիպ ձգտումներ, որոնք կարող են նպաստել նրանց մերձեցմանը:
Նախագահ Սարգսեանն ու դեսպան Մինարոլլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ: Ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ Նախագահ Սարգսեանն ընդգծել է, որ այն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խնդիրն է, եւ բացարձակապէս կրօնական երանգ չունի: Դեսպան Մինարոլլին ասել է, որ Ալբանիան մշտապէս պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: