Վրաստանում արգելում են հայկական
գիւղմթերքների վաճառքը

12:09 / 24.12.2009
Վրաստանի գիւղատնտեսութեան նախարար Բակուր Կվեզերելիի հրամանով շուրջ 200 առեւտրականների արգելել են վաճառել հայկական գիւղմթերքներ, մասնաւորապէս՝ հայկական խաղողը, պատճառաբանելով, թէ դա խանգարում է տեղական խաղողի իրացմանը։ Business Վրաստանի հաղորդմամբ, այս մասին յայտարարւել է Լեյբորիստական կուսակցութեան առաջնորդ Պաաատա Ջիբլաձէի մամուլի ասուլիսի ժամանակ։
Ջիբլաձէի խօսքով, այս ակցիայի իրական պատճառն այն է, որ միմեանց են բախւել նախարարի եւ առեւտրականների շահերը։ Կվեզերելին եւ նրա շրջապատը ստեղծել են վրացական խաղողի պաշարներ, որոնք գիւղացիներից գնել են ջրի գնով եւ պատրասւում են Նոր տարում շուկայում վաճառել եռակի անգամ թանկ։
«Նախարարը, ելնելով դրանից, չի ուզում, որ հայկական խաղողը վաճառւի ցածր գներով»,-յայտարարել է Ջիբլաձէն։
Միեւնոյն ժամանակ մամուլի ասուլիսին հրաւիրւած առեւտրականները յայտարարել են, որ հայկական խաղողը չի կարող մրցակցել վրացականի հետ, քանի որ ներկրւում են այնպիսի տեսակներ, որոնք Վրաստանում չեն աճում եւ այդ տեսակներն ունեն իրենց գնորդները։ Նրանք պահանջել են թոյլ տալ շարունակել իրենց բիզնեսը։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: