ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՒՈՒՄ ԿԱՆ ՆԱԵՒ ՀԱՅԵՐ
Ռուսաստանում հրապարակւել է վարչական կադրերի ռեզերւում ընդգրկւած 500 մարդկանց ցուցակը, որոնք գտնւում են ՌԴ նախագահի հովանու ներքոյ:

Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ցուցակի առաջին հարիւր անունների թւում է նաեւ «Ինտուրիստ» Համառուսաստանեան բաժնէտիրական ընկերութեան նախագահ Ալեքսանդր Յարութիւնովը:
Ռեզերւում, բայց ոչ առաջին հարիւրակում են, «ՏՎ-Նովոստի» գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանը եւ «Հանրային նախագծման ինստիտուտ» ընկերութեան նախագահի տեղակալ Վալերի Եղիազարեանը:«ՊԱՆԱՐՄԵՆԵԱՆ»
0 Պատգամ:
Post a Comment