Ա. Գիւլ.– «Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին»


Թուրքիայում գտնւող Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդեարովը յայտարարել է, որ Հայ-ադրբեջանական հակամարտութիւնը բացասաբար է ազդում տարածաշրջանի տնտեսական զարգացման վրայ։
Երէկ Մամեդեարովը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի, և խորհրդարանի խօսնակի հետ հետ։ АПА գործակալութիւնը հաղորդում է, որ առաւելապէս քննարկւել են տարածաշրջանային հարցերն ու Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը։
Աբդուլա Գիւլը ԼՂ կարգաւորման հարցում հերթական անգամ հաստատել է Թուրքիայի դիրքորոշումը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը հակամարտութեան կարգաւորման գործում պէտք է ուժեղացնի ջանքերը և գոհունակութիւն է արտայայտել վերջին շրջանում միջնորդների աշխատանքների աշխուժացման վերաբերեալ։ Գիւլը յայտարարել է, որ Թուրքիան տարածաշրջանում խաղաղութեան և զարգացման կողմնակիցն է և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։
Իր հերթին Դաւութօղլուն յայտարարել է, որ Անկարան ցանկանում է տեսնել Ղարաբաղեան հակամարտութեան շուտափոյթ լուծումը։ «Մենք չենք ստեղծի Ադրբեջանի հետ յարաբերութիւնների վատթարացման պայմաններ։ Մեր երկրների միջև դիւանագիտական յարաբերութիւրնները շատ սերտ են, և մենք թոյլ չենք տայ դրանց սառեցումը»։

7օր

0 Պատգամ: