ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆԸ ՆԱԶԻԿԻՆ
ԲՆԱԿԱՐԱՆ ՆՒԻՐԵՑ




Երէկ Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացաւ 2009թ. Հայաստանի լաւագոյն մարզիկների մեծարման երեկոն: Սպորտի և երիտասարդութեան հարցերով նախարարութիւնը ու Հայաստանի օլիմպիական կոմիտէն որոշել էին ևս մէկ անգամ ուշադրութեան արժանացնել միջազգային ասպարէզներում յաջողութիւններ ունեցած մարզիկներին և թիմերին:
Հայաստանի 2009թ. լաւագոյն մարզիկ Նազիկ Աւդալեանին ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանը բնակարան նւիրեց: իսկ բռնցքամարտիկ Անդրանիկ Յակոբեանը, ըմբիշ Ռոման Ամոյեանը, ծանրորդներ Առաքել Միրզոյեանը, Տիգրան Մարտիրոսեանն ու Հռիփսիմէ Խուրշուդեանը, ջիւդոիստ Յովհաննէս Դաւթեանը պարգևատրւեցին աւտոմեքենաներով: Եղան նաև բազմաթիւ այլ մրցանակներ և պարգևներ:
Թիմային մարզաձևերից պարգևատրւեց միայն «Հատիս» բասկետբոլային ակումբը, որի խաղացողները և գլխաւոր մարզիչն արժանացան դրամական պարգևների: Գլխաւոր մարզիչ Գիա Ղազանչեանը և ՀԲՖ-ի նախագահ Հրաչեա Ռոստոմեանը ստացան նաև Հրանտ Շահինեանի անւան մեդալներ:
Սպորտի և երիտասարդութեան հարցերով նախարար Արմէն Գրիգորեանը յայտարարեց, որ տարւայ արդիւնքները գոհացուցիչ են, քանի որ 2 խոշոր մրցաշար Հայաստանում է անցկացւել: Նախարարը յոյս յայտնեց, որ յաջորդ տարի աւելի լաւ արդիւնքներ կը գրանցւեն հայկական սպորտում:
ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանը նշեց, որ քրտնաջան աշխատանքի շնորհիւ կարելի է հասնել նման յաջողութիւնների, և որ աշխարհի ցանկացած մասում ապրող Հայը իրեն հպարտ է զգում Հայ մարզիկների յաղթանակները տեսնելիս:




«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: