Նաիրա Զոհրաբեան–. Ադրբեջանը խոչընդոտում է «Արեւելեան գործընկերութեանը»


14:18 / 21.12.2009
Եւրոպական կառոյցներում հրաշալի գիտեն, որ Ադրբեջանը յամառօրէն խոչընդոտում է համագործակցութեան որեւէ ձեւաչափ, եւ այդ պատճառով էլ սկսել են Հարաւային Կովկասի երեք երկրներին հաւասարապէս չդիտարկել, այլ դիտարկել նրանց կատարած քայլերը:
Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին հետ հանդիպմանը յայտարարեց ԲՀԿ-ական պատգամաւոր, Եւրաինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբեանը:
Նա յայտնեց, որ ազերիները խոչընդոտներ են յարուցում նաեւ «Արեւելեան գործընկերութեան» խրհրդարանական «Եւրանեսթ» ձեւաչափում: Նշենք, որ այդ նոր եւրոպական կառոյցը բաղկացած է լինելու 120 պատգամաւորներից, 60-՝ը Եւրամիութեան անդամներից, 60-ը «Արեւելեան գործընկերութեան» 6 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա: Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը, թէ «Եւրանեսթում» մեզ համար ընդունելի չի լինի, եթէ քննարկւէն տարածաշրջանային հակամարտութիւններ": «Քննարկումները բաւական դժւար են ընթանում: Ադրբեջանցիներին պաշտպանում են նաեւ ՎՈՒԱՄ երկրները, թէ պէտք է քննարկւեն նաեւ տարածաշրջանային հակամարտութիւնները»,- նշեց Զոհրաբեանը եւ յաւելեց, թէ դրական է, որ եւրոպական կառոյցներն այժմ Հարաւային Կովկասի երկրներին չեն դիտարկում որպէս մէկ միասնական միաւոր եւ չեն փորձում պարիտետային պահանջներ ներկայացնել: «Ասոցիացման բանակցութիւններում, որ սկսւել են, պայմանն այն է, որ համաձայնագիրը չի կարող կնքւել բոլորի հետ միաժամանակ, այլ կախւած է իւրաքանչիւր երկրի քայլերի արագութիւնից, երկրի տրամադրւածութիւնից»,- նկատեց պատգամաւորը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: