Փորձագէտ.–
Հայ-թուրքական արձանագրութիւններն այլեւս չեն վաւերացւի

15:33 / 29.12.2009
«Եւրոպան գնահատում է Հայաստանի՝ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը միտւած ֆուտբոլային քաղաքականութիւնը, որովհետեւ Եւրոպայի համար այդ յարաբերութիւնները խիստ կարեւոր են»,- դեկտեմբերի 29-ին հրաւիրւած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց «Հայաստանի եւրոպական շարժում» հասարակական կազմակերպութեան նախագահ Վիկտոր Ենգիբարեանը։
Ընդգծելով, որ Եւրոպան հետեւում է Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն առնչւող բոլոր յայտարարութիւններին, նա միեւնոյն ժամանակ նշեց, որ եւրոպացիներն ուզում են հասկանալ, թէ որքանո՞վ ազնիւ է Թուրքիայի՝ «Զրօ խնդիր հարեւանների հետ» կարգախօսը, եւ ի վերջոյ պարզել՝ ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ «Եւրոպական մի շարք կառոյցներ ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը եւ այժմ ուզում են իրենց համար պարզել՝ արդեօ՞ք հետընթաց է գրանցում այս հարցում Հայաստանը», նշեց Վ. Ենգիբարեանը։
Հարցին, թէ նրա կարծիքով ե՞րբ կը վաւերացւեն Հայ-թուրքական արձանագրութիւնները, նա յայտարարեց, որ եթէ որոշ ժամանակ առաջ յոյսով էր, թէ դրանք մօտ ապագայում անկասկած կը վաւերացւեն, ապա այժմ կարծում է, որ դրանք այլեւս չեն վաւերացւի։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ նա նկատեց, որ ադրբեջանական տեղեկատւական քարոզչամեքենան այս հարցով եւրոպական կառոյցներում 2009-ին աւելի յաջող է աշխատել եւ գերազանցել է հայկականին։ «Թէպետ, դէ ֆակտօ, Ադրբեջանին տարածքներ չեն վերադարձւել, սակայն եւրոպացիներից շատերի մօտ տպաւորութիւն է, որ վաղ, թէ ուշ դա լինելու է»,- յայտարարեց նա։



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: