ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՏԱՅ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՄՆ-ԻՆ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազօր դեսպան Եաշար Ալիեւը դեկտեմբերի 17-ին ԱՄՆ պետ–դեպարտամէնտ է ներկայացրել Ադրբեջանի արտգործնախարարութեան պաշտօնական նոտան, որը վերաբերում է Կոնգրէսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը 8 միլիոն դոլարի ֆինանսական աջակցութիւն տրամադրելու օրինագծին:
Նոտայում նշւում է, որ «Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի կողմից բռնազաւթւած այլ տարածքներում» ցանկացած ծրագիր իրականացնելուց կամ գործունէութիւն ծաւալելուց առաջ ԱՄՆ կառավարութիւնը պէտք է խորհրդակցի Ադրբեջանի իշխանութիւնների հետ, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը:
Ադրբեջանական կողմը կոչ է արել ԱՄՆ կառավարութեանը՝ հարցին վերաբերող համապատասխան տեղեկատւութիւն ներկայացնել: Յայտարարւել է, որ առանց Ադրբեջանի համապատասխան թոյլտւութեան նման ծրագրերի իրականացումը կը դիտարկւի իբրեւ «ԱՄՆ օժանդակութիւն անջատողական վարչակազմին», ինչը բացասաբար կանդրադառնայ հակամարտութեան կարգաւորման վրայ եւ կազդի Միացեալ Նահանգների` որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ու անկողմնակալ միջնորդի վարկանիշի վրայ:

0 Պատգամ:
Post a Comment