Հայաստանում բանկային վարկերի բարձր տոկոսադրոյքները պայմանաւորւած են կառավարիչների եօթանիշ աշխատավարձերով
12:03 / 19.12.2009
Հայաստանում բանկերի վարկերի բարձր տոկոսադրոյքները պայմանաւորւած են հիմնականում բանկերի անձնակազմի բարձր վարձատրութեամբ։
Բանկերի կառավարիչներն ու որոշ աշխատակիցներ եօթանիշ թւերով հաշււող աշխատավարձեր են ստանում, որոնք գոյանում են վարկերի բարձր տոկոսադրոյքներից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց երկրի ֆինանսական ոլորտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, որը ցանկացաւ գաղտնի մնալ:
«Մասնաւոր ձեռնարկութիւնները, այդ թւում՝ նաեւ մասնաւոր բանկերը, իրաւասու են տալ աշխատողներին ցանկացած չափի աշխատավարձ, քանի որ սեփականատէրը իր եկամուտից է գումարը տալիս, բայց այստեղ այլ հարց կայ, բանկերի դէպքում աշխատավարձի չափը պայմանաւորում է տրւող վարկերի տոկոսադրոյքի չափը»,- նշեց նա:
Նրա խօսքով՝ այժմ հայաստանեան բանկերի վարկային մինիմալ տոկոսադրոյքը 16 տոկոսի սահմաններում է։ «Այս տոկոսադրոյքի մէջ ներառւած են բանկի ծախսերը, այդ թւում՝ նաեւ ադմինիստրատիւ, ներգրաււած միջոցների ծախսերը, կառավարման ռիսկը, վարկաւորման ռիսկը, շուկայական եւ այլ ռիսկերը։ Եթէ նշւած տոկոսադրոյքը ըստ մասնաբաժինների վերլուծենք, ապա պարզ կը դառնայ, որ կառավարչական ծախսերի պատճառով է, որ բանկը չի կարող 13-14 տոկոսով վարկ տալ, որովհետեւ այդ դէպքում բարձր աշխատավարձեր չի կարող վճարել»,- ասաց գործակալութեան զրուցակիցը:
Ըստ նրա՝ բանկերում այս իրադրութիւնը ստեղծւել է նախորդ տարիներին, երբ արտասահմանից հսկայական տրանսֆերտներ էին կատարւում։ «Այդ երեւոյթը բալանսային շահոյթ է կոչւում, որի ժամանակ նաեւ աշխատավարձը պէտք է բարձրանայ, այսինքն՝ տրանսֆերտենրի ստացումից բանկերի շահոյթն էր բարձրանում, համապատասխանաբար՝ նաեւ աշխատավարձն էին աւելացնում, բայց մի կարեւոր հանգամանք կայ. չէր աւելանում բանկերի արտադրողականութիւնը, որեւէ բանկ նոր արտադրանք չէր տալիս»,- նշեց ֆինանսիստը՝ աւելացնելով, որ բանկերում եօթանիշ թւերով տրւող վարձատրութիւնը չի արդարացւում ոչ մի տնտեսագիտական օրէնքով։
Ըստ NEWS.am-ի զրուցակցի՝ ճգնաժամի պարագայում անհրաժեշտ է, որ բանկերը ճշգրտեն իրենց բոլոր ծախսերը, կրճատեն դրանք, եւ նոր արտադրանքներ առաջարկեն շուկային։ «Հայաստանում բանկերը հիմնականում մէկ կամ երկու խոշոր գործարարի հետ են աշխատում, եւ չեն մտածում շուկայում լայնօրէն գործունեութիւն ծաւալելու մասին, այդ իսկ պատճառով չեն զարգանում, այն դէպքում, երբ նրանք պէտք է յաճախորդների ներգրաւման ագրեսիւ քաղաքանութիւն սկսեն»,- նշեց ֆինանսիստը։
Նրա խօսքով, ֆինանսական դժւար կացութիւնը նաեւ լաւ առիթ է, որ բանկերը ածանցեալներ թողարկեն, եւ աշխատեն կապիտալի շուկայի ակտիւացման ուղղութեամբ։ «Բայց, մինչեւ այդ, նաեւ պէտք է վերլուծական բաժիններ ստեղծեն, քանի որ այսօր վերլուծաբաններ ունեցող բանկ Հայաստանում գրեթէ չկայ, իսկ առանց վերլուծական մտքի, բանկը հասարակ միջնորդ ընկերութիւն է, որը մէկից գումար է վերցնում, ու մի քիչ աւելի բարձ տոկոսով տալիս միւսին»,- ամփոփեց աղբիւրը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment