13:36 / 24.12.2009
Թուրքիայի 11 նահանգներում դեկտեմբերի 24-ի առաւօտեանից սկսւել է համաժամանակեայ ձերբակալութիւնների շարք։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանութիւնը ձերբակալել է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակւած քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան 31 անդամների։
Ձերբակալութիւնները տեղի են ունեցել՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Դիարբեքիրում, Սիիրտում, Հաքքարիում, Թունջելիում, Բաթմանում, Շանլըուրֆայում, Շրնաքում եւ Վանում։ Ձերբակալւածների մէջ կան մի շարք քաղաքապետներ, ովքեր անդամակցում էին փակւած «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեանը։ Ձերբակալւածների մէջ է նաեւ Դիարբեքիրի նահանգի Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, ով մի քանի օր առաջ Սուրի փողոցներից մէկը վերանւանեց հայազգի գրող Մկրտիչ Մարկոսեանի անունով։
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքական դատախազութիւնը քրէական գործ է յարուցել փակւած քրդական կուսակցութեան նախկին ղեկավար Ահմեդ Թուրքի նկատմամբ՝ միանգամից մեղադրելով քրէական օրէնսգրքի երկու յօդւածներով։

Քր. գործի հիմք էր ընդունւել Ահմեդ Թուրքի վերջին յայտարարութիւնը, որի մէջ նա ասել էր, թէ փակւած կուսակցութեան խորհրդարանական անդամները մտաւորականների, գիտնականների եւ Իմրալի կղզու բանտում գտնւող պարոն Օջալանի խնդրանքով մանդատները վայր չեն դնի։
Այս յայտարարութեան մէջ ուժեղ քննադատութեան արժանացաւ Օջալանին պարոնով դիմելը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment