Վրացական իշխանութիւնները հալածում են ջաւախահայերին


19:16 / 24.12.2009
Ջաւախքահայութիւնն ամէն օր վրացական իշխանութիւնների կողմից ենթարկւում է քաղաքական, լեզւական, մշակութային, կրթական, կրօնական և սոցիալ-տնտեսական հողի վրայ խտրական վերաբերմունքի:
Այս մասին ասւած է Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի հիմնադիր յայտարարութեան մէջ: Յայտարարութեան հեղինակները նշել են, որ «Հայերի համախումբ բնակութեան Սամցխէ-Ջաւախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկւած են օրէնքով իրենց վերապահւած լիազօրութիւնների իրականացումից:
- Հայութան ներքին հանրային-քաղաքական և վարչական կեանքը կառավարւում և ուղղորդւում է Վրաստանի ուժային կառոյցների և յատուկ ծառայութիւնների կողմից:
- Օրէնքով ամրագրւած է վրացերէնի պարտադիր կիրառումը հանրային կեանքի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարութիւն, վարչարարութիւն, կրթական համակարգ և այլն):
- Վարչական, կրթական և այլ պետական մարմիններում պաշտօնների նշանակումը փոխկապակցւած է վրացերէնի իմացութեանը, որին ջաւախքահայութեան գերակշիռ մեծամասնութիւնը օբյէկտիւ պատճառներով լաւ չի տիրապետում:
- Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրաւական կարգավիճակ:
- Վրացական իշխանութիւնները հետևողականօրէն իրականացնում են հայկական բնակավայրերի և տեղանունների անւանափոխում:
- Հայ-վրացական պետական սահմանի անցակէտերում վրաց սահմանապահների կողմից արհեստական խոչընդոտներ են յարուցւում հայալեզու մամուլ և գրականութիւն, անգամ կենցաղային իրեր փոխադրելուն»:
Խորհուրը յիշեցնում է նաեւ ջաւախահայ ակտիւիստ Վահագն Չախալեանի հետ կատարւածը, որին 10 տարւայ ազատազրկման են դատապարտել քաղաքական դրդապատճառներով: «Ջաւախքահայութեան առջև ծառացած խնդիրները, մեծամասամբ վրացական իշխանութիւնների կողմից երկրի հայ փոքրամասնութեան նկատմամբ հետևողականօրէն իրականացւող խտրական քաղաքականութեան արդիւնք են»,- նշում են յայտարարութեան հեղինակները եւ յաւելում, որ «Ջաւախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպութիւնը, Հայրենադարձութեան և հիմնաւորման «Երկիր» ՀԿ Միութիւնը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցութիւնը, «Ջաւախք» ժողովրդական շարժումը, ազդարարում ենք Ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհրդի ստեղծման մասին:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: