Հանրակրթարաններում ու նախակրթարաններում դասերի դադարեցման ժամկէտները կը երկարաձգւեն


20:33 / 18.12.2009
Հայաստանում A/H1N1 վիրուսով վարակւած 101 մարդ կայ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց առողջապահութեան նախարարի օգնական Շուշան Յունանեանը:

Նրա խօսքով, այսօրւայ դրութեամբ մահացածութեան նոր դէպքեր չեն գրանցւել: Նախարարի օգնականն ասաց, որ ընդամենը մի քանի րոպէ առաջ այս ոլորտի առաջնակարգ մասնագէտների մասնակցութեամբ նախարարութիւնում նիստ էր հրաւիրւել:
«Նիստի ժամանակ բարձրացւել է նաեւ հանրակրթարաններում ու նախակրթարաններում դասերի դադարեցման ժամկէտները երկարաձգելու հարցը»,-ասաց Յունանյանը` աւելացնեով, որ այդ խնդրի առնչութեամբ վերջնական որոշում կը կայացւի վաղը:
Դեկտեմեբրի 9-ից յետոյ, երբ փակւեցին կրթական հաստատութիւնները, վարակւածութեան դէպքերը դպրոցական տարիքի երեխաների մօտ էականօրէն կրճատւել է, ինչը փաստում է, որ այդ քայլն իզուր չէր արւած:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: