Սահակաշվիլին մտահոգւած է Ադրբեջանի պետական ինքնիշխանութեամբ
17:58 / 23.12.2009
«Ղարաբաղեան հակամարտութիւնը պէտք է լուծւի Ադրբեջանի պետական ինքնիշխանութեան յարգմամբ»,- յայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Սահակաշվիլիի խօսքով, Լեռնային Ղարաբաղի խնդիրը բարդ է, եւ այդ խնդրի գլխաւոր բանալին Ռուսաստանն է: «Բարելաւում լինելու համար, կարծում եմ, երկրները պէտք է խօսեն, ժողովուրդները պէտք է շփւեն, այդ պատճառով էլ այն բանակցութիւնները, որ ընթանում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, պէտք է համաձայնեցւեն Ադրբեջանի հետ»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խօսքով, բանակցութիւնները միշտ լաւ են, ցանկացած առաջընթաց դրական է: «Ես չեմ ուզում իրավիճակը ստատուս-քվօ անւանել: Ինչպէս մեր իրավիճակը ցոյց տւեց՝ ստատուս-քվօ չի լինում: Միշտ ինչ-որ իրավիճակ է, երբ պէտք է զգօն լինես, որ յետոյ վատթարացում եւ ափսոսանք չլինի»,- նշել է Սահակաշվիլին:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment