ԼՂՀ Պաշտպանութեան բանակի հրամանատարները կատարելագործում են հմտութիւնները
17:05 / 19.12.2009
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի հարաւային թեւի ուսումնական կենտրոններում կայացել են հրամանատարական կազմի 5-օրեայ հաւաքներ՝ միտւած տարբեր մակարդակների հրամանատարների հմտութիւնների կատարելագործմանը:

«Զինւած ուժերի պատրաստութեան ուղութեամբ 2009թ-ն առանձնանում էր նրանով, որ լուրջ ուշադրութիւն է դարձւել հրամկազմի պատրաստութեանը՝ զինւած ուժերի ղեկավար կազմից մինչեւ զօրամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարներ: Պէտք է պահպանել ուսումնական գործըթնացի յաջորդականութիւնը, մեծ ուշադրութիւն դարձնել գործնական պարապմունքներին՝ առաւելագոյնս իրականին մօտ պայմաններում»,- ասել է Սէյրան Օհանեանը:
Հաւաքների ժամանակ անցկացւել են պարապմունքներ զօրամասերի կազմում ստորաբաժանումների կրակի ղեկավարման ուղղութեամբ, մշակւել է դասակի պաշտպանական մարտը՝ հետագայ հակայարձակման անցումով: ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանն ընդգծել է, որ հաւաքներում մասնակիցների առջեւ դրւած նպատակներն ու խնդիրները լուծւել են:
Ապա ԼՂՀ նախագահն ու պաշտպանութեան նախարարներն այցելել են ԼՂՀ ՊԲ առաջնային դիրքեր, նոյն օրն էլ մասնակցել են Շուշիում զինծառայողների համար բնակելի տան բացման հանդիսաւոր արարողութեանը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment